Նոր Նորք վ/շ ղեկավար Արմեն Ուլիխանյանի շնորհավորական ուղերձը մայիսի 28-ի առթիվ

 1918 թ-ի մայիսի 28-ին հինգ ու կես դարյա դադարից հետո հռչակվեց Հայկական հանրապետությունը, վերածնվեց հայոց պետականությունը: Այն թեև գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, բայց շրջադարձային եղավ հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքում՝ մղելով հայությանը կերտելու անկախ ու միացյալ Հայաստան:
Մեր ժողովուրդը պահեց անկախ ապրելու ոգին, փայփայեց Ազատ Հայաստանի երազանքը, պահպանեց Եռագույնը, «Մեր Հայրենիք»-ը, որոնք վերազարթնելով 1988թ-ին` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին ամրագրեցին Հայաստանի Հանրապետության վերակերտմամբ:
Շնորհավորում եմ ողջ հայությանը այս պանծալի համազգային տոնի առթիվ, մաղթում եմ միասնություն, անկոտորում կամք ու պայքարի ոգի. այսօր հերթը մերն է պահելու, շունչ ու հոգի տալու անկախ ու միացյալ Հայաստանի գաղափարին:




Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյան