Գրադարանային շաբաթ ծրագիրը մեկնարկեց նաև Նոր Նորքում 17.04.2013

Ապրիլի 15-ից Հայաստանում մեկնարկեց գրադարանային շաբաթ ծրագիրը: Այս առումով Նոր Նորքի կենտրոնական գրադարանում կազմակերպվել էր գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված նկարիչ Ցոլակ Կանթեղի ծննդյան 70-ամյակին: Գրադարանը հյուրընկալել էր գրականության և արվեստի տարբեր գործիչների, ովքեր ներկայացրեցին և վերլուծեցին նկարչի հոգևոր, գեղարվեստական աշխարհը:  
Մտավորականներն ու արվեստագետները, անդրադառնալով նրա առանձին ստեղծագործություններին, արժևորեցին նկարչի վաստակը հատկապես հայ գեղանկարչության ոլորտում: Ցերեկույթն ուղեկցվեց նաև երաժշտական կատարումներով` հոբելյանական հանդիսությանը հաղորդելով տոնական տրամադրություն: Ազգային գրադարանային շաբաթվա ընթացքում ինչպես ամենուր, այնպես էլ Նոր Նորքի կենտրոնական գրադարանում կկազմակերպվեն գրքի շնորհանդեսներ, հուշ-ցերեկույթներ, գրքային ցուցադրություններ, ընթերցումներ:
Նկարները՝ այստեղ