Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝
հունիսի
1-ի
առթիվ,
Նոր
Նորք
վարչական
շրջանի
ղեկավարի
աշխատակազմի
շենքի
բակում
կազմակերպվել
էր
մանկական
ժամանցային
ուրախ
ծրագիր:
Հեքիաթի ու սիրված մուլտֆիլմերի հերոսների այցելությունը ժպիտների և ոգևորության հրավառություն էր ստեղծել մանկության մոլորակում:
Փոքրիկների համար կազմակերպվել էր նաև կավճանկարչություն. երեխաները գունավոր կավիճների օգնությամբ պատկերում էին իրենց վառ երևակայությունը՝ գույների ծիածան սփռելով ողջ բակում:
Տոնի ընթացքում երեխաները հյուրասիրվեցին նաև փքաբլիթով և պաղպաղակով: Հ. Դանիելյանի անվ. արվեստի դպրոցի և Նոր Նորքի Մշակույթի կենտրոնի գեղարվեստի խմբերի սաների մասնակցությամբ իրականացվեց նկարչական աշխատանքների ու ձեռարվեստի գործերի ցուցադրություն: Միջոցառմանը ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Ողջ ցերեկույթն ուղեկցվեց պարային ու երաժշտական ուրախ ծրագրով՝ ժպիտներ ու տոնական բարձր տրամադրություն հաղորդելով ներկաներին:
Նկարները այստեղ՝ «Հունիսի մեկը Նոր Նորքում (Ուրախ ժամանցային ծրագիր) »