Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ


Մայիսի 8-ին մեր ժողովուրդը տոնում է հայոց երկրի ազատության համար պայքարող մարտիկի՝ Երկրապահի օրը: Երկրապահը եղել և մնում է մեր ժողովրդի արժանավոր զավակը, ով ծնունդ առնելով հայոց աշխարհի համար բեկումնային ու օրհասական ժամանակահատվածում, արժանապատվորեն հանձն առավ երկիրը պահողի առաքելությունը և իր խաչին հավատարիմ պայքարեց մինչ ի մահ: Մեր հերոսների կյանքի ու արյան գնով հայ ժողովուրդը կերտեց իր կարևորագույն հաղթանակը, որը, թերևս, երկրապահների ամենագեղեցիկ դափնեպսակն էր:  
Երկրապահի օրվա առիթով շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին՝ մաղթելով համախմբվածություն, միասնականություն և ազգային նպատակների իրագործում:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար՝ Ա.Ուլիխանյան