Բանակի օրվա միջոցառումները Նոր Նորքում շարունակվում են


Հայոց բանակի 21-րդ տարեդարձը ողջ հայության տոնն է, մեր ազգային հպարտությունն ու վաղվա ապահով երկրի երաշխավորը: Բանակի օրվա միջոցառումների շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ ենթասպաների դպրոցում կազմակերպվել էր մշակութային գեղեցիկ ծրագիր: Նոր Նորքի Մշակույթի կենտրոնի սաներն ու գեղարվեստական խմբերը, ինչպես նաև ճանաչված երգչուհիների սիրված կատարումները տոնական բարձր տրամադրություն էին ստեղծել կրթօջախում: Ազգային ժողովրդական երգն ու պարը հայրենասիրական խրոխտ ոգով էին համակել ներկաներից յուրաքանչյուրին
Մշակութային գեղեցիկ ծրագրից բացի վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը կրթօջախին նաև անականկալ նվեր մատուցեց՝ LCD հեռուստացույց, կրկին անգամ բարեմաղթելով, որ ապագա ենթասպաները պատվով կատարեն իրենց վերապահված բարձր առաքելությունը՝ ի փառս մեր հայրենիքի և ի բարօրություն մեր ժողովրդի:
Նկարները` այստեղ