Հայտնի հայդուկապետ Գ. Չաուշի մահվան օրը՝ 1907թ-ի մայիսի 27-ը,
10-ամյակներ առաջ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում վերաիմաստավորվեց և
ավանդաբար նշվում է որպես Ֆիդայինների ոգեկոչման տոն:
Ավանդատոնն իրենց մասնակցությամբ պատվեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, փոխքաղաքապետ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը, Երևանի վարչական շրջանների ղեկավարներ և այլ հյուրեր: Պատվիրակության կազմում էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները` ի դեմս վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի:
Գյուղը տոնական շունչ էր ստացել: Ներկաները ծաղիկներ դրեցին հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը ներդրած մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին, արցախյան պատերազմում զոհված աշնակցի քաջերի շիրիմներին և Գևորգ Չաուշի թանգարանի հուշապատին: Հանդիսությանը հաջորդեց տոնական հյուրասիրությունն ու համերգային շքեղ ծրագիրը: Երգն ու պարը, բարձր տրամադրությունը շարունակվեց մինչև ուշ երեկո:
Նկարները՝ այստեղ