Նոր Նորքի սիրիահայ մի ընտանիք ևս նյութական օժանդակություն ստացավ



Մեկ ու կես տարեկան Մերիի և 9 տարեկան Արմանի ընտանիքում այսօր իսկական տոն էր: Նրանց էր այցելել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը՝ նվեր բերելով սառնարան: Յոթ ամիս առաջ Սիրիայից տեղափոխված երիտասարդ հայ ընտանիքը սոցիալապես դժվարին կացության մեջ է և աջակցության կարիք ունի: Ընտանիքի հոր հետ զրույցի ժամանակ պարզվեց նաև, որ աշխատանքի խիստ անհրաժեշտություն կա: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն այդ հարցին արագ լուծում տվեց: Ցանկալի անակնկալ նվերը հավասարապես ուրախացրեց տան բոլոր անդամներին: Արմեն Ուլիխանյանը խոստացավ նաև աթոռներ տրամադրել և այսօրինակ այցելություններով պարբերաբար սատարել ընտանիքին կայանալու և հաստատվելու համար:
Նկարները՝ այստեղ