Նոր Նորք վարչական շրջանը գտնվելով բարձրադիր գոտում` առավել քան հետևողական կերպով է ձեռնամուխ լինում ձյան մաքրման աշխատանքներին:
Արդյունքում անգամ ամենացուրտ և տեղումներով եղանակի վնասները հասցվում են
նվազագույնի: Համապատասխան սարքավորումներով և մեքենաներով ավազի և աղի
խառնուրդը հավասարաչափ բաշխվում է Նոր Նորքի
բանուկ պողոտաներում` ապահովելով անխափան և անվտանգ երթևեկություն:
Համապատասխանաբար մաքրվում են նաև մայթերն ու բակային տարածքները: Գործի է դրվում ոչ միայն մարդկային այլև տեխնիկական ողջ ներուժը: Նոր Նորք վարաչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանի անմիջական վերահսկողությամբ աշխատանքները անընդմեջ շարունակվում են: Ձեռնարկվում Է հնարավորը, որպեսզի մաքրման աշխատանքները ընթանան պատշաճ կերպով և ձյունը մարդկանց պարգևի միմիայն հաճելի և լավ տրամադրություն:
''Բանակը ազգային միասնականության օջախն է'': Հայ մեծ սպարապետ Վ.
Սարգսյանի այս բնորոշումն իրավամբ ճշմարիտ պատգամ է դարերի համար: Այդ
օջախի հզորությունը, հենարանն ու աննահանջ ոգին մարմնավորում են հայ
սպայական կադրերը: Պատահական չէ, որ բանակի 20-ամյա հոբելայնի առթիվ ՀՀԿ
կողմից կազմակերպվող և իրականացվող տարաբնույթ միջոցառումների կազմում ՀՀԿ
Նոր Նորք և Ավան տարածքային կազմակերպությունների նախաձեռնությամբ
այցելություն կազմակերպվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
Այցն ուշագրավ էր ոչ միայն գեղեցիկ մշակութային ծրագրով, այլև անակնկալ
նվերով, պրոյեկտոր և էկրան, որը արդյունավետ դասպրոցեսի կազմակերպման
կարևոր նախապայմաններից է: Հայոց բանակի 20-ամյա տարեդարձի առթիվ
ուշագրավ էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանի
այցելությունը նաև ենթասպաների դպրոց: Մշակութային գեղեցիկ ծրագրով թիվ 135
հիմնական դպրոցի սաները շնորհավորեցին ապագա ենթասպաներին, իսկ ավարտին
հաջորդեց պաշտոնական հանդիսավոր արարողությունը:
Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը մեզանոմ նվիրական ավանդույթ է
դարձել` ձեռք բերելով համազգային հնչեղություն: Տոնի առթիվ ուշագրավ էր Նոր
Նորք վարչական շրջանում կազմակերպված միջոցառումը, որը սկիզբ առավ
վարչական շենքի բակում կազմակերպված մշակութային գեղեցիկ ծրագրով:
Ներկաներին տոնի խորհուրդը մեկնաբանեց Նոր Նորքի հոգևոր հովիվ տեր Նորայրը`
այնուհետև` վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը անդրադառնալով մեր
ազգային ավանդույթներին` կարևորեց նմանօրինակ ձեռնարկների դերը նոր սերնդին
հայ հոգևոր արժեքներին հաղորդակից դարձնելու առումով: Միջոցառմանը
մասնակցում էին Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի սաները,
ինչպես նաև գեղարվեստական խմբեր այլ կրթական հաստատություններից:
"Հայլուր" "ԴՊՐՈՒԹՅՈՒՆ"
Սուրբ
Սարգսի տոնակատարությունը Նոր Նորքում շարունակվեց ուխտագնացությամբ դեպի
5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցի: Տոնական օրվան բնորոշ բեմական
հանդերձով և համապատասխան կերպարների ուղեկցությամբ հանդիսավոր կերպով
ուխտագնացները հասան ուխտավայր: Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղի ունեցավ
երիտասարդների օրհնության արարողությունը: Քրիստոնեական զորությամբ
համակված նոր սերունդը ավագների ուղեկցությամբ տոնին պատրաստվել էր ոչ
միայն հոգեպես, այլև հետաքրքիր, ուշագրավ ցուցապաստառներով, որոնք ազնիվ և
աստվածահաճո ապրելու պատգամներ էին բովանդակում: Տոնական օրվա ավարտին
եկեղեցում տեղի ունեցավ նաև խոհրդանշական աղաբլիթներ հանձնելու
արարողությունը: Երիտասարդ պատանիներն ու աղջիկները հույսով ու հավատով
լցված աղոթք վեր առաքեցին առ աստված` ի կատար ածելու իրենց նվիրական
երազանքներն ու ցանկությունները: Նոր Նորք վարչական շրջանը բազմիցս է
ներկայանում տարաբնույթ միջոցառումներով, որոնք նոր սերնդին զինում են
ազգային-հոգևոր արժեքներով, կրթում հայեցի ոգով` կերտելով ազգին և
հայրենիքին արժանի զավակներ:
Հայոց բանակը մեր ազգային հարստությունն է` անկախության պատվարն ու
հաղթանակի դրոշը: Հայաստանի զինված ուժերի 20-ամյա հոբելյանին նվիրված
միջոցառումների շարքը Հայաստանում և Արցախում վերստին հաստատումն էր այն
գաղափարի, որ հայոց միասնական ոգու և հավաքական ուժի ծնունդը մեր ազգային
բանակն է: Տոնի առթիվ կազմակերպված միջոցառումների կազմում ուշագրավ էր
Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցում կազմակերպված
հուշ-ցերեկույթը: Դպրոցը տոնին երկար էր պատրաստվել, այդ մասին խոսում էին
միջանցիկ սրահներում փակցված դիդակտիկ նյութերն ու դահլիճում փակցված
պաստառները: Միջոցառմանը ներկա էին Արցախյան հերոսամարտի քաջ հայորդիներ,
կրթության և գիտության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, Նոր Նորք
վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը և հյուրեր տարբեր ոլորտներից:
Դահլիճը հերոսական հոգով էր համակված: Փողային նվագախմբի խրոխտ հնչյունները
հայոց հաղթական ոգու զորությունն էին փոխանցում ներկաներին: Միջոցառումն
ազդարարավեց Թովմա քահանայի օրհնությամբ, ուղղված հատկապես հայ
ռազմիկներին, ովքեր պահում են մեր երկրի սահմանները: Չմոռացվեցին նաև
հայոց անկախության համար իրենց կյանքը ներդրած և հայրենքի պաշտպանության
ակունքներում կանգնած նվիրյյալները:
Անկախ ՀՀ օրհներգը ,
որպես անկախության խորհրդանիշ ներկաներին կրկին անգամ հորդորեց, որ ազատ
անկախ հայրենիքի ժառանգորդներն են և պետք է պատվախնդրորեն պահեն մեր
ազգային արժեքները: Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի աշակերտները
հայոց հաղթական ոգու զորությունը հիշատակեցին դեռևս հայկյան շրջանից:
Իմացիալ մահ հանուն ազգային տեսակի պահպանման: Այո հայը դարեր է անցել շնորհիվ
իր արիական ոգու, ընկել է սակայն երբեք չի ծնել և օրհասական պահերին
անասելի հզորությամբ համակված համախմբվել է` գիտակցելով, որ ուժն է ծնում
իրավունք: Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցում
կայացած միջոցառումն ասես հայրենասիրական ինքնատիպ մի դաս էր, որն
արժանացավ ներկաների հոտնկայս և բուռն ծափողջուններին: Նոր սերնդին
ռազմահայրենասիրական արժեքներով դաստիարակելու և ազգային ոգով կրթելու
առաքելությունը պատշաճ իրագործելու համար կրթօջախի տնօրեն Մանիկ
Հայրապետյանը և ռազմագիտության ուսուցչուհի Մելանյա Մաիլյանը արժանացան Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի շնորհակալագրին: Ֆրիտյոֆ
Նանսենի անվան 150 հիմնական դպրոցը բազմիցս է հանրությանը ներկայացել
օրինակելի միջոցառումներով, որոնք որպես լուսավոր էջեր համալրում և
հարստացնում են դպրոցի բովանդակ տարեգրությունը:
Հայոց բանակի 20-րդ տարեդարձի առթիվ Նոր Նորքում իրականացվող տարաբնույթ ձեռնարկների կազմում նշանակալից էր Մ. Խորենացու անվան 143 դպրոցում
կազմակերպված հոբելյանական միջոցառումը: Կրթօջախի սաների մասնակցությամբ
վեր հանվեցին հայոց պատմության նշանակալի էջերը, հայկական փառապանծ բանակի
ստեղծման և կայացման ուղին: Աշակերտները բեմական խաղով հանդիսատեսին
ներկայացրեցին արցախյան հերոսամարտի ուշագրավ դրվագներ, որտեղ հայ
զինվորները արիություն դրսևորելով կերտեցին մեր հերոսական պատմությունը:
Մովսես Խորենացու անվան 143 դպրոցի
կազմակերպած բանակի օրվա միջոցառմանը ներկա էին նաև Նոր Նորք վարչական
շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, մահապարտների գումարտակի դասակի
հրամանատար Սպարտակ Մաթևոսյանը, ում մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ
ուղեկցվեց ողջ միջոցառումը: Օրվա հերոսը ներկաների հետ կիսվեց իր հուշերով,
որոնցով հյուսվել են նրա բովանդակ կենսագրության ամենանշանակալի էջերը: Ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի
տնօրեն Գարեգին Կոստանյանը: Շնորհավորելով տոնի առթիվ` նա նշեց, որ այսօր
ոչ միայն հայոց բանակի տոնն է, այլև այդ բանակի ակունքներում կանգնած
հերոսների ոգեկոչման օրը, որոնցից շատերը իմացեալ մահով անմահացան:
Ներկաներին
շնորհավորեց նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը,
առանձնահատուկ ընդգծելով, որ հայ ժողովուրդն արիական ազգ է և հերոսությունը
ի ծնե է կրում: Այդ հերոսության հրաշալի արտացոլումներից մեկն էլ հայոց
բանակն է, որն այսօր արդեն 20-ամյա հասուն տարիքն է թևակոխում: Միջոցառումն ուղեկցվեց նաև պարային և երաժշտական հատվածով` ամբողջացնելով օրվա տոնական խորհուրդը: Նոր
Նորքում բանակի հոբելյանական միջոցառումները շարունակվում են` նոր սերնդի
մեջ ամրագրելով ռազմահայրենասիրական արժեքներ, ազգային ոգի` պատրաստ
շարունակելու իր մեծերի գործն ու կրելու նրանց ավանդած դասերն ու
պատգամները:
Հայ ժողովուրդն իր անցած ճանապարհին բազում զորավարներ է տվել,
սակայն չի ունեցել բանակ, ով իր զորավարի կողքին կպայքարեր հանուն
հաղթանակի: 20-րդ դարի վերջին տասնամյակը նշանակալից եղավ հայության
կյանքում: Նորանկախ
պետության կողքին ձևավորվեց և մարմին առավ հայոց բանակը, որպես
սրբագործված արժեք, պատմություն և ազատատենչ կամք: Ուստի` բանակի հոբելյանը
մեր բոլորի տոնն է, բանակի հզորությունը` մեր խաղաղության ապավենն ու
անկախության պատվարը: Բանակի 20-ամյա հոբելայնի առթիվ Նոր Նորք
վարչական շրջանում կազմակերպվել և իրականացվում են տարաբնույթ
միջոցառումներ, որոնք անմիջական կերպով վերահսկվում ու գնահատվում են նաև
վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանի կողմից:
Տարեմուտը հրաշալի առիթ է արվածը ամփոփելու, արժևորելու և գալիքի
նպատակները նախանշելու համար: ՀՀԿ Նոր նորքի տարածքային կազմակերպության
ամանորյա տարևերջյան հանդիպումը տոնական միջավայրում համախմբել էր տարբեր
ոլորտների ներկայացուցիչների: Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ
Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Մելիք
Գասպարյանը, ազգային ժողովի պատգամավորներ և այլ բարձրաստիճան այրեր :
"Նոր ժամանակներում՝ հին ավանդույթների վերականգնում"
Մարզական տարին
այս գաղափարով ամփոփեցին Դինամոյի աշխատակիցները: Մեր երկրի պատիվը
Հայաստանում և միջազգային տարբեր մրցությներում բարձր պահող մարզիկները
պարգևատրվեցին շնորհակալագրերով և պարգևներով: Մարզական կյանքում
ունենցած նշանակալի ավանդի համար Դինամո մարզական ընկերության պատվավոր
անդամի կոչում շնորհվեցին հասարակական, քաղաքական գործիչների, ինչպես նաև
ոստիկանական համակարգի ներկայացուցիչների: Այդ պատվավոր կոչմանն արժանացան
նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար,
ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ, ՀՀկ խորհրդի անդամ
Մելքի Գասպարյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձիք:
Լրացավ ժողովրդական արտիստ հայ ականավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի
90-ամյակը: Հայ երաժշտության երկնակամարի պայծառ լուսատուն մեղեդի կերտելու
զարմանահրաշ տաղանդով հիացրել է ոչ միայն հայ այլև համաշխարհային
հանդիսատեսին: Հայ խոշորագույն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 90-ամյակի առթիվ Նոր Նորքի թիվ 135 դպրոցը կազմակերպել էր հիշատակի խնկարկման գեղեցիկ միջոցառում, որին ներկա էին մեծ երաժշտի որդին` Արա Բաբաջանյանը, Նոր Նորք
վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը և հյուրեր տարբեր
բնագավառներից: Միջոցառման նախաձեռնողը Գագիկ Ստեփանյանի անվան 135
հիմնական դպրոցն էր` ռուսաց լեզվի խմբակի աշակերտների մասնակցությամբ:
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվող ամանորյա միջոցառումների ամփոփիչ ակկորդն ազդարարվեց Գայի արձանի հարևանությամբ շքեղ տոնածառի մոտ կազմակերպված Նոր տարվա գեղեցիկ հանդիսությամբ: Միջոցառումը նախաձեռնել էր Նոր Նորք վարչական շրջանը ի դեմս ղեկավար Մելիք Գասպարյանի: Տոնական միջոցառուն իր շուրջն է համախմբել Նորք Նորքի բնակչությանը, առավելապես մանուկներին, որոնց համար ամանորը հեքիաթային հրաշք է` գունավոր ու պայծառ: Նոր Նորքի
բնակիչներին ողջունելու էին եկել ճանաչված երգիչ երգչուհիներ, ինչպես նաև
երեխաների ամենասիրելի և սպասված հյուրերը` ձմեռ պապն ու ձյունանուշը:
Ամանորը իր տոնական հաջող մեկնարկն ազդարարեց Նոր Նորք
վարչական շրջանում: Բարեմաղթում ենք, որ գալիք 2012 թվականը համայն
հայության կյանքում լինի իղձերի ու նպատակների իրականացման հաջող սկիզբ` ի
փառս մեր երկրի շենացման և հզորացման:
Ուսումնամարզական տարաբնույթ միջոցառումներով հագեցած Նոր Նորքի առօրյան
տոնական աշխույժ ընթացք ունեցավ նաև ամանորի նախօրեին: Արտեմ Միկոյանի
անվան թիվ 166 դպրոցում կազմակերպվել էր դուքենդո կարատեի մարզիչ Արմեն
Ադյանի մարզիկների ամփոփիչ միջոցառում: Հյուրերի կազմում էին նաև Նոր Նորք
վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, մարզաշխարհի տարբեր
ներկայացուցիչներ և կրթօջախի տնօրեն Մարգարիտ Քուշկյանը: Մարզիկներին
ողջունեցին Նոր Նորք մշակույթի կենտրոնի սաները, այնուհետև մարզիկները
ներկայացուցչական ելույթներով հանդիսատեսին ներկայացրեցին իրենց ուսանածն
ու մարզական գիտելիքները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նոր-Նորք վարչական շրջանի
4-րդ զանգվածում մինի ֆուտբոլի խաղադաշտի բացմանը: Բնակիչների խոսքով` դեռ
խորհրդային տարիներից անխնամ մնացած տարածքի տեղում միջազգային
չափորոշիչներին համապատասխան կառուցված դաշտը պատված է արհեստական
խոտածածկով, ինչը թույլ կտա երեխաներին ֆուտբոլ խաղալ տարվա բոլոր
եղանակներին:
Շինբարեկարգման համալիր ծրագրի շրջանակում առողջ
ապրելակերպի և պատանի երևանցիների մարզական հաջողություններին նպաստելու
նպատակով` 2011 թվականի քաղաքապետարանի ծրագրով մայրաքաղաքում կառուցվել են
նման ևս 10 խաղադաշտ:
Նոր Նորք
վարչական շրջանում մեծ հայորդի, Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված
միջոցառումների ամփոփիչ ակկորդն ազդարարվեց Կենտրոնական գրադարանում
կազմակերպված հիշատակի ցերեկույթով, որին ներկա էին Նոր Նորք
վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, գրական, հասարակական
գործիչներ, մտավորականներ և այլ հյուրեր: Միջոցառումը կարծես յուրօրինակ
խտացումն էր Նժդեհյան տարվան նվիրված բազում միջոցառումների, որոնք
նախաձեռնվել և իրականացվել են Նոր Նորք վարչական շրջանի, ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության կողմից: Միջոցառումն ուղեկցվեց տեսաֆիլմի ցուցադրությամբ, որը պատմում էր Նոր Նորքի պատվիրակության կատարած ուխտագնացությունների մասին: Նշենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորքի
տարածքային կազմակերպության նախագահ, ինչպես նաև ՀՀկ խորհրդի անդամ Մելիք
Գասպարյանի աջակցությամբ, նախաձեռնվել և իրականացվել են հիշատակի խնկարկման
ինքնատիպ ձեռնարկներ, որոնցից նշանակալի է հատկապես, Նժդեհի գերեզմանի մոտ
տեղադրված հուշաքարը, ուխտագնացությունը դեպի սպիտակավոր վանք և
տարաբնույթ միջոցառումները, որոնք շարունակաբար իրականացվել են ողջ տարվա
ընթացքում:
Կենտրոնական գրադարանում կազմակերպված
Նժդեհյան միջոցառումը կարծես համագումարի էր բերում իրականացված
ձեռնարկների նպատակն ու բուն էությունը, որը առաջնահերթ նոր սերնդին ռազմահայրենասիրական արժեքներով զինելն է, անձնական օրինակով, ազգայի բարձր արժեքներին հաղորդակից դարձնելը: Միջոցառմանն իրենց գեղեցիկ կատարումներով տոնական երանգ հաղորդեցին Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոնի սաները, «Վարդանանց ասպետներ» դպրոցի աշակերտները, և ՀՀԿ Նոր Նորքի երիտասարդական կազմակերպության երիտասարդները:
Ազգի մեծերի հիշատակը հավերժացնելը յուրաքանչյուրիս պարտքն է , նրանց
ոգեղեն զորությամբ հարստացած մեր հոգու պարտքը` հավելեց վարչական շրջանի
ղեկավար Մելիք Գասպարյանը` ընգծելով, որ ամեն մի հաղթանակ և նվաճում
միասնականության ու համախմբված աշխատանքի արդյունք է: Նժդեհյան միջոցառումը
ուղեկցվեց նաև Կենտրոնական գրադարանի վաղեմի բարեկամների` ճանաչված
գրողների ելույթներով, որոնք յուրովի արժևորում էին մեծ հայրենասերի ու
հասարակական գործչի: Հայրենասիրության այսօրինակ դասերը Նոր Նորքում շարունակական բնույթ են կրում` միտված նոր սերնդի
մեջ ամրագրելու նժդեհյան ոգի, ազգային և բարոյական բարձր արժեքներ`
արմատավորելու այն գիտակցումը, որ ամեն մի հաղթանակ ծնվում է բռունցքված
ուժից: Այս առումով Նոր Նորքի Կենտրոնական գրադարանը հաճախակի բնույթ կրող նմանատիպ ձեռնարկներով Նոր Նորքի կրթամշակութային կյանքում ունի կայուն ասելիք:
Շախմատի մուտքը հանրակրթության ոլորտ, լուրջ աշխուժություն առաջացրեց` դրական արձագանք գտնելով աշակերտության շրջանում: Շախմատը մտքի արվեստ է, իսկ յուրաքանչյուր խաղաքայլ այդ արվեստի ինքնատիպ դրսևորումը, որը մարզում է միտքը, զարգացնում տրամաբանությունը և հնարավորություն տալիս ստեղծագործելու: Շախմատին նվիրված` Նոր նորքի թիվ 186 հիմնական դպրոցում կազմակերպվել էր ինքնատիպ միջոցառում, որին ներկա էին Նոր Նորք
վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, հյուրեր Երևանի
քաղաքապետարանից, ինչպես նաև հայտնի շախմատիստներ Հենրիկ Փաշայանը, Տիգրան
Գասպարյանը, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը և այլոք:
Նոր Նորքի
186 դպրոցի սաներն անդրադարձան շախմատի պատմության և զարգացման ընթացքին,
պատմական ակնարկ ներկայացրեցին ազնվական խաղի անցած ճանապարհի վերաբերյալ:
Թատերական բարձր կատարողությամբ աշակերտները հետաքրքիր բեմադրությամբ կարևորեցին շախմատի դերը, որ մտքի զարգացման ինքնատիպ միջոց է: Շախմատը կոչում է` սպորտ, արվեստ, գիտություն և այստեղ հաղթանակը բանականությանն է: Թիվ 186 դպրոցում շախմատի դրվածքը ամուր հիմքերի վրա է, և գուցե շախմատի ապագա չեմպիոնների շարքերը հենց այսօրվա սաներն են համալրելու: Բարի գալուստ հանրակրթություն` ազնվական խաղ:
Ժամանակներով հաստատաված ճշմարտություն է, որ առողջ հոգին ձևավորվում է
առողջ մարմնում, իսկ առողջ մարմինը պետք է կոփել տարբեր մարզաձևերում,
ապրել սպորտային շարժուն կյանքով: Հայ մարզիկները բազմիցս են մեր
հանրապետության անունը բարձր պահել օտար ծեգերում, ծածանել հայոց հաղթանակի
դրոշը: Նոր Նորքում
զարգացման ակնհայտ ուղիով է ընթանում ուսումնամարզական կյանքը: Սպորտի
բնագավառում, Վարչական շրջանը իրավամբ լուրջ ասելիք ունի: Վերոհիշյալի վառ
ապացույցը մարզաշխարհում գրանցած փայլուն արդյունքներն են, որոնք սպասված և
խրախուսական ընդունելության են արժանանում վարչական շրջանի ղեկավարի և
նրա աշխատակազմի կողմից:
ՍՅՈՒԶԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԻՐՈՒՇՈՅԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳԵՐԻ ՑԵՐԵԿՈՒՅԹ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԹԻՎ 99 ՆՈՒՀ-ՈՒՄ Նոր
Նորք վարչական շրջանում իրենց գեղեցիկ ակկորդն ազդարարեցին Ամանորյա
նախատոնական միջոցառումները: Այս նպատակով թիվ 99 ՆՈՒՀ-ում կազմակերպվել էր
ՀՀ վաստակավոր արտիստուհի Սյուզան Մարգարյանի և սիրված երգչուհի Սիրուշոյի
հեղինակային երգերի կատարման ինքնատիպ հանդիսություն, որն իր շուրջն էր
համախմբել տարբեր Նուհ-երի ներկայացուցիչների: Հյուրերի կազմում էին նաև
երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Նոր
Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության
նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Մելիք Գասպարյանը, ինչպես նաև օրվա
հերոսուհիներից Սյուզան Մարգարյանը:
Նոր Նորք վարչական շրջանի թիվ 99
Նուհ-ում կազմակերպված հեղինակային ցերեկույթն ավարտվեց տոնական
հրավառությամբ, մանկան շուրթերից հնչած ամանորյա հեքիաթային հնչյունները,
ներկաների հոգին պարուրեցին լավատեսությամբ և ապագայի հանդեպ լուսավոր
հավատով:
ԲՈԼՈՐԻ ԿՈՂՔԻՆ, ԲՈԼՈՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ Նոր Նորք
վարչական շրջանում արդեն ձևավորված ավանդույթ է հաշմանդամների միջազգային
օրվա կապակցությամբ իրականացվող տարաբնույթ սոցիալական աջակցության
ձեռնարկները: Այս առումով վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորքի
տարածքային կազմակերպության նախագահ, ինչպես նաև ՀՀԿ խորհրդի անդամ Մելիք
Գասպարյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ պարբերական են դարձել այցերը հատկապես «Նոր աստղ» հաշմանդամ երեխաների ծնողների միություն: Հերթական սպասված այցելությունը կրկին ոգևորության ալիք էր առաջացրել երեխաների մոտ: Սաների կողմից բեմադրված տիկնիկային ներկայացումը նրանց մանկության անկեղծ աշխարհն ու բարության հաղթանակն էր խորհրդանշում:
«Նոր աստղ» հաշմանդամ երեխաների ծնողների միության նախագահն իր առանձնակի շնորհակալությունը հայտնեց ՀՀԿ Նոր Նորքի
տարածքային կազմակերպության նախագահ և վարչական շրջանի ղեկավար Մելիք
Գասպարյանին այսօրինակ ձեռնարկներով կազմակերպության աշխատանքներին
մշատապես սատարելու համար:
TV programm MAYRAQAGHAQ 04 06 2011 Հայերի համար երեխայի
ուրախությունն ու բարեկեցությունը վեր է ամեն ինչից, անհերքելի փաստ է: Ըստ
այդմ, նրանց հերթական տոնը վերածվեց իսկական տոնախմբության: Մայրաքաղաքի
բոլոր վարչական շրջաններում գերիշխողը մանուկների հեքիաթային աշխարհի
մթնոլորտն էր:
Երեխաների պաշտպանության օրը մեծ շուքով նշվեց նաև Նոր Նորք վարչական շրջանում: Մանուկներին ուրախ ակնթարթներ պարգևեցին իրենց սիրելի հեքիաթային հերոսները, ինչպես նաև Նոր Նորքի
մշակույթի կենտրոնի և մանկապարտեզների սաները: Միջոցառումը զուգակցվեց
կավճանկար-մրցույթով և ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ:
Մանկապարտեզների սաների համար նվերներ էր պատրաստել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, որոնք հանձնվեցին ՆՈՒՀ-երի տնօրեններին: Մանուկները մեր ապագան են, կյանքի այն նոր ծիլերը, որոնք վաղվա Հայաստանի ամուր հենասյունն են դառնալու:
«ՆՈՐ ՏԵՍԱԿԵՏ» Արագ զարգացող 21-րդ դարաշրջանում առաջ ընթանալու կարևոր
նախադրյալը տեղեկացված լինելն է: Նորարարական մտածելակերպով այսօրվա
երիտասարդները ձգտում են արագության, բարեփոխումների, կյանքի կազմակերպման
սեփական բանաձևն են առաջադրում և ամենակարևորը` երիտասարդ պետության
կայացման գործում փորձում են ունենալ իրենց ավանդը: Երիտասարդների
նորարական գործունեությունը խրախուսելու, նրանց ազգանպաստ գաղափարները
ճիշտ ուղղորդելու ուրույն ձեռագիր է մշակել ՀՀԿ Նոր Նորքի տարածքային
կազմակերպությունը` ի դեմս նախագահ Մելիք Գասպարյանի: Երիտասարդ միտքը
ճկուն է ստեղծագործ, երբ զգում է ավագների աջակցությունն ու հավատը իր
հանդեպ: Նոր Նորքի տարածքային կազմակերպությունը մշտապես իր երիտասարդների
կողքին է, սատարում է նրանց ամենատարբեր ձեռնարկներին, առավել ևս, եթե
դրանք ուղղված են երկրի զարգացման հեռանկարների վերաբերյալ իրատեսական
գաղափարների առաջադրմանը: Այս նպատակին էր միտված «Նոր տեսակետ» խորագրով
եռօրյա գիտաժողովի անցկացումը, որը նախաձեռնել էր ՀՀԿ Նոր Նորքի
երիտասարդական խորհուրդը` ի դեմս Կարեն Կարապետյանի: Նոր Նորքի 50
երիտասարդներ մասնակցեցին նոյեմբերի 4-6-ը Ծաղկաձորի երիտասարդական
կենտրոնում կայացած "Նոր տեսակետ" երիտասարդական կոնֆերանսին: Ձեռնարկն
իրականացվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, ինչպես նաև
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորքի տարածքային
կազմակերպության նախագահ ՀՀԿ խորհրդի անդամ Մելիք Գասպարյանի
օժանդակությամբ:
Սեմինարը հրաշալի հնարավորություն էր երիտասարդների
ինքնահաստատման ու ինքնադրսևորման համար: Ներկաները փոխանակվեցին
մասնագիտական փորձով, տեսակետներ և գաղափարներ առաջ քաշեցին Հայաստանի
արտաքին և ներքին դրության, իրավիճակային փոփոխությունների, անելիքների և
հեռանկարների վերաբերյալ: Ամփոփելով սեմինարի արդյունքները` հյուրերը
կարծիքներ հայտնեցին բարձրացված հարցերի շուրջ` խրախուսելով երիտասարդների
նորարարական մտածելակերպն ու ՀՀԿ սկզբունքներին հավատարիմ ազգանպաստ
գործելաոճի ամրագրումը: «Նոր տեսակետ» խորագրով կոնֆերանսն ընթացավ
հագեցած օրակարգով` բուռն քննարկումներին հաջորդեց ակտիվ ժամանցը`
համախմբելով և միավորելով երիտասարդներին: Ժամանակի քննությամբ ապացուցված
ճշմարտություն է, որ բոլոր հաղթանակները ծնվում են բռունցքված ուժից,
տեսակետների համադրությամբ են ծնունդ առնում բարձրագույն գաղափարները,
որոնք անշուշտ ազգի զարգացմանն ու առաջընթացին են միտված:
Приобретение независимости стало величайшей победой армянского народа,
воплощением вековых грез. Всеобщий праздник армян в этом году приобрел
особенный блеск и оттенок, поскольку исполнилось 20 -- летие
независимости армянского народа. По этому поводу мэрию Нор Норка
посетила украинская делегация голосиевского района. Сотрудничество между
двумя административными районами сформировалось еще в 2010 году, и из
обоюдных встреч воплотилось в народно-культурную тесную дружбу.
Коллектив руководителя мэрии Нор Норк, во главе с Меликом Гаспаряном,
встретил гостей хлебом и солью. Затем торжественный прием украсили
армянские и украинские песни и танцы, как символ братства народов. Прием
продолжился в зале заседания, где руководители административных районов
обсудили структурные работы, указали на особенности и схожести. Особенно
серьезных обсуждений удостоились созданные возможности для проживания и
работы, права и обязанности, как для армянских общин, проживающих в
киевском районе Голосиевск, так и для украинского населения,
проживающего в Армении. Подобные встречи особенно выявляют существующие
проблемы, проделывают пути их преодоления и разрабатывают шаги для их
прогресса.
Гости обменялись сувенирами, а встреча продолжилась в
школе 135 имени Гагика Степаняна, которая со школой 87 киевского района
Голосиевск стала сестрой в очаге образования. Украинскую делегацию в
образователном центре встретили с большой восторженностью. Хлебом и
солью, со звуками армянской своеобразной свирели гостей сопроводили в
школьный зал, где в честь 20-летия независимости было устроено
торжественное мероприятие. Благословению священника последовало
юбилейное представление, где ученики 135 школы представили прошедший
армянским народом путь, обогащая исторические события танцевальным и
музыкальным исполнением. Напоследок директора школ района Голосиевск и
Нор Норк подписали меморандум сотрудничества, и между двумя центрами
образования сформировавшаяся дружба перместилась также и на правовое
поле. Границы армяно-украинской дружбы благодаря таким насущным
планам сотрудничества продолжают расширяться, а созданный между Нор
Норком и Голосиевском уже утвердившийся крепкий мост дружбы
сотрудничества наилучшее его проявление.
Աղետները մարդկության պատմության ողջ ընթացքում հազարավոր զոհերի և
զրկանքների պատճառ են դարձել: Մեր հանրապետությունում`շնորհիվ քաղաքացիական
պաշտպանության մասնագիտացված համակարգի, այսօր աղետների կանխարգելումը
հնարավորինս դրական ցուցանիշներ է գրանցում: Այս գործում իր մեծ և
անուրանալի ներդրումն ունի արտակարգ իրավիճակների աշխատողը: Պատահական չէ,
որ սեպտեմբերի 4-ը նշվում է որպես արտակարգ իրավիճակների աշխատողի օր: Այս
առումով Երևան քաղաքի փրկարարական վարչության Նոր Նորքի բաժնի հրահանգիչ,
ՓԾ ավագ լեյտենանտ Արտակ Եղյանի, ինչպես նաև Երևան քաղաքի փրկարարական
վարչության թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, ՓԾ փոխգնդապետ Կամո
Ոսկանյանի գլխավորությամբ կազմակերպվեց և իրականացվեց բաց դաս
դպրոցահասակ երեխաների հետ: Աշակերտները ծանոթացան կապերի և հանգույցների
տեսակներին, թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատում առկա փրկարարական գույքին:
Ազգի մեծերի հիշատակը հավերժացնելը յուրաքանչյուր հայ մարդու հոգևոր
պարտքն է` նրանց ոգեղեն զորությամբ հարստացած մեր հոգու պարտքը: Այս
գիտակցմամբ էլ ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության գործելաոճում հստակ ամրագրվել է հայոց մեծերին հավերժացնելու, նրանց գործերով նոր սերնդին կրթելու անհրաժեշտ սկզբունքը: Հերթական ձեռնարկը ևս այդ գաղափարին էր միտված: Հունիսի 17-ին Նոր Նորքի
պատվիրակությունը ի դեմս Մելիք Գասպարյանի ուխտագնացություն էր
կազմակերպել դեպի հայ գրական մտքի կարկառուն ներկայացուցիչ Պարույր Սևակի և
մեծ զորավար Գարեգին Նժդեհի սրբատեղի դարձած գերեզմաններ` հարգանքի տուրք
մատուցելու մեր անմահ հայորդիների սուրբ հիշատակին: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ինչպես նաև ՀՀԿ Նոր Նորքի
տարածքային կազմակերպության նախագահ Մելիք Գասպարյանի ղեկավարած
պատվիրակության առաջին կանգառը հայ պոեզիայի անզուգական վարպետ Պարույր
Սեւակի բնօրրանն էր: Ծաղիկներ դնելով հուշաքարի մոտ` նրանք գլուխ
խոնարհեցին մեծ բանաստեղծի ու մտածողի հոգու առջեւ:
Նոր Նորքի
ուխտագնացները այնուհետ շարունակեցին իրենց ճանապարհը` դեպի Եղեգնաձորի
Սպիտակավոր վանք: Ժայռերի մեջ ամփոփված այս փառահեղ հրաշքը` Սպիտակավոր
եկեղեցին իր ճարտարապետական ուրույն լուծումներից, պատմական, կառուցողական և
գեղագիտական հատկանիշներից բացի հայտնի է նաև որպես նվիրական "Նժդեհյան
ուխտատեղի", քանի որ Եկեղեցու բակում դեռ խորհրդային տարիներին Վլադիմիրի
գերեզմանատնից բերվել եւ գաղտնի թաղվել են Մեծ հայորդի, զորավար և պետական
գործիչ, ազգային գաղափարախոս եւ իմաստասեր Գարեգին Նժդեհի մասունքները: Հունիսի 17-ը տապանաքարի տեղադրման ամսաթիվն է: Այս տարի Նժդեհի 125-ամյակի միջոցառումների շարքում սա Նոր Նորքի
հերթական ձեռնարկներից էր, քանի որ դեռ մեկ ամիս էր անցել այն օրից, երբ
Խուստուփ լեռան լանջին Ղեկավար Մելիք Գասպարյանի գլխավորությամբ տեղադրվեց
հուշաքար` դարերի երթում վերստին հավերժացնելով գաղափարական առաջնորդ Գարեգին Նժդեհի անունը: Հունիսի 17-ին ՀՀԿ Նոր Նորքի
տարածքային կազմակերպության ուխտագնացները Սպիտակավոր Ս. Աստվածածին
միջնադարյան վանքում իրենց հարգանքի տուրքը տալով մեծն Նժդեհին՝
փառաբանեցին հայ զորավարի եւ գաղափարական առաջնորդի անունն ու կատարած գործը: Ուխտագնացները
իրենց առաքելությունը շարունակեցին նաև գիշերը: Առավոտյան ուխտագնացների
խումբը հանդիպում ունեցավ նաև 400-ից ավել հանրապետական երիտասարդների հետ,
ովքեր ևս նույն նպատակով այցելել էին Սպիտակավոր վանք: ՀՀԿ Նոր Նորքի
տարածքային կազմակերպության պատվիրակությունը հայրենասիրության այսօրինակ
դասերով մեկ անգամ ևս ապացուցեց, որ ազգի հերոսներին մեծարելը ողջ
հայության պարտքն է, քանի որ նրանց ավանդած արժեքներով է կերտվում և
դիմագիծ ստանում հայի կերպարը:
Այս տարի օգոստոսի 14-ին Հայ Առաքելական
Սուրբ Եկեղեցին տոնում էր Ս. Մարիամ Աստվածածնի վերափոխման օրը, որը
ժողովրդի մեջ հայտնի է նաև Խաղողօրհնեք անունով: Այն Հայ Եկեղեցու հինգ
Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Խաղողօրհնեքի և մնացած բերքի օրհնման արարողությունը կատարվում է Սուրբ
Պատարագից հետո: Օշականում, Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Սուրբ պատարագին և Խաղողօրհնեքի արարողություններին մասնակցեցին ՀՀԿ Նոր Նորքի երիտասարդական կազմակերպության անդամները, ՀՀԿ Նոր Նորքի ՏԿ նախագահ, Նոր Նորք վարչական շրջանի
ղեկավար Մ.Գասպարյանի ուղեկցությամբ: Երիտասարդները կարմիր, կապույտ,
նարնջագույն շապիկներով էին, հիմնականում` Բազե - 2011 ճամբարի Նոր Նորքեցի
մասնակիցները:
Հրավիրվել էին նաև Հոլանդիայի "Գլաձոր" հայ ուսանողների
կազմակերպության անդամները: Հոլանդահայ երիտասարդներին մոտ 1 ամիս
հյուրընկալած ՀՀԿ Նոր Նորքի
ԵԿ-ն կազմակերպել էր նրանց հանգիստը, ազատ ժամանցը, ծանոթացրել էր
Հայաստանի պատմամշակութային կոթողներին, ազգային տոներին և վերջինը
Խաղողօրհնեքն էր: Սուրբ պատարագին և Խաղողօրհնեքին մասնակցելուց հետո Նոր Նորքեցիներն
ու Հոլանդահայերը իրենց հանգիստն անցկացրեցին Օշականի մի գողտրիկ
անկյունում: Ազգային երգը, պարը, խաղերը ամբողջ օրվա ընթացքում ապահովեցին
բարձր տրամադրություն: Բոլորին համակել էր ազգային ոգին: ՀՀԿ Նոր Նորքի
ԵԿ-ն հավատարիմ է մնում իր սկզբունքներին և իր ամենօրյա աշխատանքով
նպաստում է երիտասարդների հայեցի դաստիարակությանը, ազգային
ինքնագիտակցության բարձրացմանը, ազգային արժեքների կարևորմանը:
Անկախության նվաճումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակն է, մեր
դարավոր երազների մարմնացումը: Համայն հայության տոնը այս տարի առանձնակի
շուք և երանգ էր ստացել, քանի որ լրանում էր հայոց անկախության 20-ամյակը:
Այս առիթով Նոր Նորք
վարչական շրջան էր այցելել Ուկրաինայի Գոլոսեևսկի շրջանի
պատվիրակությունը: Համագործակցությունը 2 վարչական շրջանների միջև
ձևավորվել էր դեռևս 2010 թվականից և փոխադարձ այցելություններով վերածվել ազգա-մշակութային սերտ բարեկամության: Նոր Նորք
վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը ի դեմս Մելիք Գասպարյանի հյուրերին
դիմավորեց աղ ու հացով: Այնուհետև տոնական ընդունելությունը զարդարեցին
հայկական և ուկրաինական երգն ու պարը, որպես ազգերի եղբայրության
խորհրդանիշ: Այնուհետև ընդունելությունը շարունակվեց Նոր Նորք
վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակին կից նիստերի սրահում, որտեղ 2
վարչական շրջանի ղեկավարները քննարկեցին իրենց ղեկավարած կառույցի
աշխատանքները, նշեցին առանձնահատկություններն ու նմանությունները: Հատկապես
լուրջ քննարկման արժանացան Կիևի Գոլոսեևսկի շրջանում ապրող հայ համայնքի,
ինչպես նաև Հայաստանում ապրող ուկաինացի ժողովրդի համար ստեղծված ապրելու և
աշխատելու հնարավորությունները, իրավունքներն ու պարտականությունները:
Նմանօրինակ հանդիպումները առավել իրատեսական դաշտ են բերում առկա
խնդիրները, ուղիներ մշակում դրանք կարգավորելու և առաջընթացի քայլեր
կատարելու համար:
Այնուհետև հյուրերը փոխանակվեցին
հուշանվերներով իսկ հանդիպումը շարունակվեց Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135
դպրոցում, որը Կիևի Գոլոսեևսկի շրջանի թիվ 87 դպրոցի հետ դարձել է քույր
կրթօջախ: ՈՒկրաինայի պատվիրակությանը կրթօջախում դիմավորեցին մեծ
խանդավառությամբ: Աղ ու հացով հայկական շվիի ինքնատիպ հնչյուններով
հյուրերին ուղեկցեցին դպրոցի դահլիճ, որտեղ անկախության 20-ամյակի առթիվ
կազմակերպվել էր տոնական գեղեցիկ միջոցառում: Քահանայի օրհնությանը
հաջորդեց հոբելյանական հանդիսությունը, որտեղ 135 դպրոցի սաները
ներկայացրեցին հայ ժողովրդի անցած ուղին` հարստացնելով պատմական
իրողությունները պարային և երաժշտական կատարումներով: Ավարտին Գոլոսեևսկի
շրջանի 87 դպրոցի և Նոր Նորքի
135 դպրոցի տնօրենները համագործակցության հուշագիր ստորագրեցին և 2
կրթօջախների միջև ձևավորված բարեկամությունը տեղափոխվեց նաև իրավական դաշտ:
Հայ-ուկրաինական բարեկամության սահմանները այսպիսի համագործակցային
կենսական ծրագրերի շնորհիվ շարունակվում են ընդլայնվել, իսկ Նոր Նորքի և Գոլոսեևսկի միջև արդեն իսկ հաստատված բարեկամության ամուր կամուրջը այդ համագործակցության լավագույն դրսևորումներից է:
Նոր Նորքում արդեն երկրորդ շաբաթն է համաքաղաքային շաբաթօրյակի
շրջանակներում կազմակերպվում և պատշաճ կերպով իրականացվում են մաքրման և
բարեկարգման աշխատանքներ: Այս շաբաթ ևս վարչական շրջանի ղեկավար Մելիք
Գասպարյանի գլխավորությամբ շրջայցեր կազմակերպվեցին տարբեր բակեր և
պուրակներ: Հետևողական կերպով ուղղորդվեցին և վերահսկվեցին կատարվող
աշխատանքները: Համաքաղաքային շաբաթօրյակին
իրենց մասնակցություն էին բերել ինչպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի
աշխատակազմը, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներ,
մանկավարժներ և բնակիչներ:
Նոր Նորքում ընթացող համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցում էին նաև Նոր Նորքի փոքրիկ բնակիչները: Երևանը
բոլորինս է, լինենք մեծ թե փոքր պետք է գիտակցենք, որ մեր քաղաքը
յուրաքանչյուրիս ուշադրության և հոգատարության ներքո է միայն ծաղկելու և
գեղեցկանալու: Ուստի եկեք չլինենք անտարբեր և համախմբված կերպով մեր
նպաստը բերենք նորօրյա քաղաքի բարեկարգման աշխատանքներին:Ստեղծագործական խումբ
Մայիսի 21-ին` մայրաքաղաք Երևանում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում, Նոր Նորք
վարչական շրջանում հաջողությամբ կազմակերպվեցին և պատշաճ կերպով
իրականացվեցին մաքրման, կանաչ տարածքների և սիզամարգերի խնամքի տարբեր
աշխատանքներ: Յուրաքանչյուր օրվա պես առավոտյան 6:30-ից 8:30-ն ընկած ժամանակահատվածում արդեն լվացվել և մաքրվել էին փողոցները, սակայն աշխատանքային եռուզեռն այս անգամ համատարած էր: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը` ի դեմս Մելիք Գասպարյանի, վարչական շենքի բակից ուղևորվեցին դեպի Նոր Նորքի տարբեր զանգվածներ` հետևելու և անձամբ մասնակիցը դառնալու կատարվող աշխատանքներին:
"Լևոն
Ամիրխանյան" ընկերության կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի օգնությամբ
բակերից և ճանապարհի տարբեր հատվածներից հանվեցին շինարարական և կենցաղային
թափոնները, հարթեցվեց Դավիթ Բեկի պողոտային հարող տարածքը: Վարչական
շրջանի ղեկավարի անմիջական վերահսկողությամբ մաքրման աշխատանքներ
իրականացվեցին նաև ուսումնական հաստատությունների բակերում, հանգստի
գոտիներում: խնամքով մշակվեցին նորատունկ
ծառերը, կատարվեցին նաև խոտհնձման և ծառատնկման լայնածավալ աշխատանքներ:
Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաև համատիրություններն ու
բնակիչները: Չնայած եղանակային կտրուկ շրջադարձին` այնուամենայնիվ,
շաբաթօրյակը ընթացավ բնականոն հունով: "Արծիվ" հուշարձանի մոտ կատարվեցին
դեկորատիվ կանաչապատման աշխատանքներ, տնկվեցին ծաղիկներ: Մեր
մայրաքաղաքը զգում է յուրաքանչյուրիս սրտացավ վերաբերմունքի կարիքը, որը
պետք է արտահայտվի ոչ միայն այսօրինակ շաբաթօրյակների տեսքով, այլև`
ամենօրյա հոգատարությամբ:
Օգոստոսի 5-ին տասնյակ տարիներ անխնամ ու անբարեկարգ վիճակում գտնվելուց հետո Նոր Նորքի 2-րդ զանգվածում բնակիչների առջև իր դռները բացեց բարեկարգված ու խաղահրապարակներով կահավորված հերթական բակը:
...Օրը
տոնական էր ոգևորությունը մեծ: Բակը լի էր բազմաթիվ երեխաներով:
Բնակիչներն իրենց առաջին տպավորությունը կիսեցին Երևանի քաղաքապետի առաջին
տեղակալ Տարոն Մարգարյանի հետ: