Այսօր՝ ապրիլի 23-ին, Նոր Նորքում բացվեց վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Ռաֆիկի Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Հաշվի առնելով վարչական շրջանի բնակչության կողմից ներկայացված առաջարկությունները՝ Երևանի
ավագանու
որոշմամբ
հուշարձանը
տեղադրվել
է
Գայի
պողոտայի
17 հասցեում
գտնվող
Հ.
Դանիելյանի
անվան
արվեստի
դպրոցի
հարակից
տարածքում:
Արարողությանը
մասնակցել
են
Երևանի
քաղաքապետ
Տարոն
Մարգարյանը,
Նոր
Նորք
վարչական
շրջանի
ղեկավար
Արմեն
Ուլիխանյանը,
արձանի
հեղինակ,
քանդակագործ
Լևոն
Թոքմաջյանը,
հյուրեր
տարբեր
ոլորտներից,
ինչպես
նաև
լուսահոգի
Դավիթ
Պետրոսյանի
հարազատները,
ընկերները,
բարեկամներն
ու
գործընկերները:
2002-2009 թթ
ստանձնելով
համայնքի
ղեկավարի
դժվարին
բայց
և
պատվաբեր
ու
պատասխանատու
պաշտոնը`
Դավիթ
Պետրոսյանը
համառ
աշխատասիրության
և
գործին
նվիրված
լինելու
իրեն
հատուկ
բնույթով
նոր
ընթացք
հաղորդեց
Նոր
Նորքի
պատմությանը`
արժանանալով
բազմաթիվ
բնակիչների
վստահությանն
ու
սիրուն:
Նպատակները
շատ
էին,
բայց
ճակատագիրը
այլ
բան
էր
կանխորոշել.
դեռևս
երիտասարդ
տարիքում
Նոր
Նորքին
հասակակից
Դավիթ
Պետրոսյանը
հրաժեշտ
տվեց
կյանքին`
իր
ետևից
թողնելով
միայն
արժանահիշատակ
գործեր
ու
վառ
հիշողություններ:
Հայ
ժողովուրդն
իր
երախտավորների
հիշատակը
կրում
է
իր
սրտում:
Դավիթ
Պետրոսյանի
կիսանդրին
ևս
խորհրդանշում
է
Նոր
Նորքի
բազմահազար
բնակիչների
սերն
ու
ակնածանքը
իր
սիրելի
ղեկավարի
հանդեպ:
Արարողության
ավարտին
Դավիթ
Պետրոսյանի
հայրը՝
Ռաֆիկ
Պետրոսյանը,
շնորհակալություն
հայտնեց
Երևանի
ավագանուն
և
անձամբ
Տարոն
Մարգարյանին՝
աջակցության
և
հետևողականության
համար:
Մարդկության
հիշողությունը
պատմության
արդար
դատավորն
է,
որն
առանձնահատուկ
երախտագիտությամբ
է
պահում
լուսավոր
անունները`
նրանց,
ովքեր
իրենց
կյանքը
ծառայեցրել
են
հանուն
ժողովրդի
բարօրության,
հանուն
ավելի
լավ
ապագայի:
Ուրիշներին
երջանկություն
բերելով
նա
գտնում
էր
իր
երջանկությունը.
այդպիսին
էր
Դավիթ
Պետրոսյան
մարդու
և
հայի
տեսակը:
Նկարները՝ այստեղ