Համաքաղաքային շաբաթօրյակին միացել էր նաև Նոր Նորք վարչական շրջանը 23.03 2013


Երևանում հայտարարաված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում Նոր Նորքում ևս իրականացվեցին լայնածավալ մաքրման աշխատանքներ: Դեռևս վաղ առավոտից վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցների մշակած օրակարգի համաձայն աշխատուժը բաշխվեց համապատասխան տարածքներում: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին միացան նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության աշխատակիցները:Աշխատանքերի ողջ ընթացքը հետևում ու վերահսկում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցան նաև ուսումնական հաստատությունները, բուժհիմնարկներն ու տնտեսվարող սուբեկտները: Որոշ տարածքների մաքրման համար գործի դրվեց հատուկ տեխնիկա: Նոր Նորքի ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ իրականացվեցին նաև հենասյուների մաքրման աշխատանքներ: Ենթասպաների դպրոցի ուսանողների մասնակցությամբ մաքրվեց Նոր Նորքի Թևոսյան և Դավիթ Բեկ փողոցներին հարող օղակաձև հատվածի հարակից տարածքն ու լանջը:Հարգելի բնակիչներ, մաքուր պահենք մեր քաղաքը, չէ որ այն արտացոլում է մեր էությունն ու ազգային դիմագիծը:
Նկարները` այստեղ