Նոր Նորք
վարչական շրջանում գտնվող Երևանի թիվ 134 հիմնական դպրոցում այսօր սաների
բեմախաղով մարմին էր առել հայոց ազատագրական պայքարի ոգին: Միջոցառման
բովանդակության համար թեմատիկ հիմք էր ծառայել Խաչիկ Դաշտենցի փայլուն
ստեղծագործություններից «Ռանչպարների կանչը» վեպը, որը 1890-1920
թվականների մեր ազգային կյանքի իրական ու գեղարվեստական համապատկերն է:
Աշակերտները կերպավորել էին հայոց ազատագրության անձնազոհ մարտիկներին՝
հայդուկներին՝ դահլիճում ստեղծելով պատմական միջավայր, ուր հերոսական հայի
ոգին պատրաստ է հանուն հայրենյաց ազատության գնալու անգամ գիտակցված
մահվան: Միջոցառումն ուղեկցվեց սաների հրաշալի բեմախաղով, որին
ներդաշնակորեն լրացնում էին պարային ու երաժշտական կատարումները:
Հյուրերի կազմում էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արմեն Ալավերդյանը, գիտակրթական ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, մանկավարժներ ու ծնողներ:
Միջոցառումն ավարտվեց հիացական ծափողջուններով. ծրագիրը հաջողված էր. այն դաստիարակչական խորը հետք թողեց բազմաթիվ աշակերտների հոգում՝ մնայուն էջ դառնալով նաև դպրոցի տարեգրության մեջ:

Նկարները՝ այստեղ