Դեռևս
նախորդ տարի Դավիթ Բեկ փողոցում իրականացվեցին միջանկյալ սիզաթումբի
հիմնանորոգման աշխատանքներ՝ եզրաքարերից բուսահող: 2012թ-ին 2000 քառակուսի
մետր միջնաշերտը կանաչապատվեց 350 մշտադալարներով` սյունաձև ու ոսկեգույն
թույաներով, ծաղկային կոմպոզիցիաներով: Այս տարի մեկնարկեցին փողոցի
երկկողմ ասֆալտապատման ու եզրաքարերի նորացման աշխատանքները: Թեև
եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով ասֆալտապատումը փոքր-ինչ
երկարաձգվեց, այդուհանդերձ, այսօր ընդարձակ փողոցը հանրությանն է
ներկայանում գրեթե ավարտուն, գեղեցիկ տեսքով՝ բարեկարգ ու համաչափ
եզրաքարերով, հարթ ասֆալտով ու կանաչազարդ սիզաթմբով, որը շուտով կհամալրվի
նաև երփներանգ ծաղիկներով:
Նկարները՝ այստեղ