Հայ ժողովրդի հայրենասեր ոգին, ազգային կամքն ու ապագայի հանդեպ վստահությունը մարմնավորող հայոց
բանակը
մեր
երկրի
խաղաղ
կյանքի
և
առաջընթացի
ապավենն
է:
Բանակի
օրվա
առթիվ
Նոր
Նորք
վարչական
շրջանի
ղեկավար
Արմեն
Ուլիխանյանի
նախաձեռնությամբ
կազմակերպված
հերթական
միջոցառումը
կայացավ
Վ.
Սարգսյանի
անվան
ռազմական
ինստիտուտում:
Նոր
Նորքի
Մշակույթի
կենտրոնի
սաների
ու
գեղարվեստական
խմբերի,
ինչպես
նաև
ճանաչված
երգչուհիների
սիրված
կատարումները
բարձր
տրամադրություն
էին
ստեղծել
դահլիճում:
Ինչպես
մեր
մեծ
սպարապետ
Վազգեն
Սարգսյանն
էր
բնորոշում.
"Բանակն
է
ազգային
միասնականության
օջախը":
Այո,
և
այդ
օջախի
հզորությունը,
վարքականոնը,
նրա
հենարանն
ու
աննահանջ
ոգին
մարմնավորում
են
մեր
սպայական
կադրերը:
Այս
առումով
անուրանալի
է
Վ.
Սարգսյանի
անվան
ռազմական
ինստիտուտի
նշանակությունը.
"Սպայական կադրերի դարբնոց" այս բնութագրով է ինստիտուտը ներկայանում հանրության շրջանում՝ կրթելով ժամանակակից ռազմարվեստի հմուտ մասնագետներ, ովքեր պատվախնդրորեն ստանձնում են սպայի դժվարին, բայց և պատվաբեր առաքելությունը: Բարձր գնահատելով կրթօջախի մեծ և անուրանալի դերը հայոց բանակի կայացման, նրա հզորության ապահովման գործում՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Հայկական բանակի 21-ամյա տարեդարձի առթիվ ինստիտուտին նվիրեց LSD հեռուստացույց՝ բարեմաղթելով ուսանողներին քաջառողջություն, ուժ ու կորով՝ իրենց պատասխանատու և պատվաբեր ծառայությունը ի բարօրություն հայրենիքի կատարելու գործում:

Նկարները` այստեղ