Նոր Նորքում
շարունակվում են ծաղկազարդման ու կանաչապատման աշխատանքները: Փողոցների
անունները նշող էլէկտրոնային ցուցանակների ծաղկամանները համալրվում են
տարբեր ծաղիկներով: Ծաղկային գոտիները նույնպես վերագտնում են իրենց հմայիչ
տեսքը՝ նոր գույներով ու երանգներով համալրելով շրջակա միջավայրը:
Նորացվում է նաև ոռոգման ցանցը. երրորդ և չորրորդ զանգվածների միջանկյալ
լանջի կանաչ գոտում ևս փոխվում են ջրատար խողովակները՝ ողջ տարին կանաչը
պահպանելու նպատակով: Նոր Նորքի Թևոսյան և Դավիթ Բեկ խաչմերուկի օղակաձև
հատվածում օրեր շարունակ իրականացվող աշխատանքների արդյունքում տարածքը
վերածվում է հրաշագեղ մի պուրակի: Քարե ծաղկամանների, մշտադալարների ու
ծաղիկների համադրությամբ տարածքը Երևանի գեղարվեստական ծաղկազարդման նոր
մշակույթի գեղեցիկ դրսևորումներից է:
Նկարները՝ այստեղ