Հանդիպում ՀՀ ԵԿՄ Նոր Նորքի տարածքային բաժանմունքում 22.03.2013թ


ՀՀ երկրապահ կամավորականների միության Նոր Նորքի տարածքային բաժանմունքի աշխատանքներին հետևելու, ինչպես նաև միության անդամներին հետաքրքրող հարցերին անմիջական լուծում տալու նպատակով բաժանմունք էին այցելել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժինների պատասխանատուները՝ վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ: Լսելով միության անդամների հարցերն ու առաջարկները՝ վարչական շրջանի ղեկավարը հստակ հանձնարարականներ տվեց հնարավորինս սեղմ ժամկետներում ընթացք տալ առաջադրված խնդիրներին:
-Մեր երկրի անկախության ու հաղթանակի կերտման ճանապարհին իրենց ներդրումն ու ավանդն ունեցող երկրապահ կամավորականները յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում են,-հավելեց Արմեն Ուլիխանյանը.-նրանց վերաբերող յուրաքանչյուր խնդիր առաջնակարգ է և հրատապ լուծման ենթակա:
Նկարները` այստեղ