Նոր Նորք վարչական շրջանում Բանակի օրվա առթիվ մեկնարկած բազմաթիվ միջոցառումները շարունակական բնույթ
են
կրում:
Այս
շրջանակներում
հունվարի
28-ին
Նոր
Նորքի
պատվիրակությունը
վարչական
շրջանի
ղեկավար
Արմեն
Ուլիխանյանի
գլխավորությամբ
այցելեց
Եռաբլուր
պանթեոն՝
հարգանքի
տուրք
մատուցելու
զոհված
հերոսների
հիշատակին:
Այնուհետև,
այցելություն
կազմակերպվեց
վարչական
շրջանի
երկրորդ
զանգվածում
գտնվող
Արծիվ
հուշարձանին
հարող
Ազատամարտիկների
պուրակ,
որտեղ
նորնորքցիները
ծաղիկներ
դրեցին
Արցախյան
հերոսամարտում
իրենց
կյանքը
ներդրած
Նոր
Նորքի
քաջերի
հիշատակը
հավերժացնող
հուշակոթողին:
Պատվիրակության անդամներն այցելեցին նաև Ղարաբաղյան պատերազմում հերոսաբար նահատակված ազատամարտիկ Գագիկ Ստեփանյանի՝ «Հեթանոս» Գագոյի
հուշարձանին՝ խոնարհաբար ծաղիկներ դնելով մեծանուն հայորդու հիշատակին:
http://www.mamul.am/am/post/4534/
Նկարները` այստեղ