

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Նոր Նորքի 1-ից 9-րդ զանգվածները և Ջրվեժի <Բանավան> ու <Մայակ> թաղամասերը գտնվում են Երևանի հյուսիս-արևելքում: Վարչական շրջանը սահմանակից է Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նորք-Մարաշ, Էրեբունի, Կենտրոն համայնքներին և Կոտայքի մարզին: Մայրաքաղաքի ամենաբարձր կետը` ծովի մակարդակից 1370 մետր բարձրությամբ, գտնվում է 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից բլուրի վրա: Նոր Նորքի կառուցապատումը սկսվել է 1960-ական թվականների սկզբին: Առաջին շենքը շահագործման է հանձնվել 1966-ին, առանձին` Խորհրդային շրջան է դարձել 1972 թվականից: Վարչական շրջանը զբաղեցնում է 1451 հեկտար տարածք, բնակչության թիվը 147 հազար է, կա 671 բազմաբնակարան շենք, հանրակրթական 21 և 1 հատուկ գիշերօթիկ դպրոց, Անանիա Շիրակացու անվան ճեմարան, 22 մանկապարտեզ, 2 քոլեջ, 1 ուսումնարան, կենտրոնական գրադարան, մշակույթի կենտրոն, 1 երաժշտական և 1 արվեստի դպրոց, ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոն, 4 մարզադպրոց, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, <Սբ. Գրիգոր Լուսավորիչ> բժշկական կենտրոն, 3 համաբուժարան: Գործում են 2 գիտահետազոտական ինստիտուտ, շինարարական 58 և տրանսպորտային 34 ձեռնարկություններ, 11 կապի հանգույց, 4 գետնանցում, 3 լողավազան, 24 ապաստարան: Նոր Նորք վարչական շրջանում առկա են պատմամշակութային արժեքներ, այստեղ իրենց ուրույն տեղն են գտել 29 հուշարձան, 10 կոթող, 15 արձան, 6 տապանաքար. 4 խաչքար և 1 ջրանցք: Վարչական շրջանում գործում են <Ջրաշխարհը>, <Ավանգարդ-Մոթորսը>, <Եվրոթերմը>, <Հայ կոլան>, <Գապեքսը>, <Գաջ> ԲԲԸ, <Ավտոմատիկա>, <Վան>, <Կոնեկտ>, <Էլեկտրոմաշ>, <Պրոգրես>, <Լազերային տեխնիկա>, <Էլտե պիրկալ>, <Սիգարոն>, <Նեյրոն>, <Սելենա> և այլ գործարաններ ու ձեռնարկություններ: Տարվա եղանակներն այստեղ խիստ են արտահայտված` ձմեռը ցրտաշունչ է, գարունը` կարճատև, մայիսին վրա է հասնում շոգ ամառը, իսկ աշունը մեղմ է ու տևական: |
Նոր Նորք վարչական շրջանի պատվավոր քաղաքացիները |
Էլֆիկ Բաղդասարյան Լյուդմիլա Բլաժեևա Սիրանույշ Բրուտյան Կարլեն Մարտիրոսյան Կարլեն Պետրոսյան Պավել Սաֆարյան Կարեն Թորոսյան Անժիկ Մուրադյան Արկադի Սահակյան Համազ Ղուշչյան Արտաշես Հովհաննիսյան Հրանտ Թադևոսյան Մարկ Գաբրիելյան Աշոտ Ալիխանյան Ավետիս Պետրոսյան Ռոբերտ Բաբայան Վահե Պողոսյան Արեստ Բեգլարյան Գոհար Ենոքյան Յաշա Դադասյան Բոգդան Ջանյան Ջորջ Փագումյան Մկրտիչ Մինասյան Ռոման Բաբայան Ռաֆիկ Պետրոսյան Մեխակ Սարգսյան Հրաչյա Շահնազարյան Էդգար Կարապետյան Սերգեյ Խալաֆյան Արմեն Սնխչյան Դավիթ Պետրոսյան |