Նոր Նորք
վարչական շրջանում շրջանավարտների ավարտական հանդիսությունը ևս կայացավ մեծ
շուքով: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելում
էին հանրակրթական տարբեր դպրոցներ՝ շնորհավորելով, ինչպես նաև գեղեցիկ
անակնկալ մատուցելով ներկաներին. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի
նախաձեռնությամբ սիրված երգչուհիներ Էլլա Տարունցի և Եվայի կատարումները,
ինչպես նաև տոնական մեծ տորթը հաճելի անակնկալ էին շրջանավարտների,
մանկավարժների և բազմաթիվ հյուրերի համար: Հերթական կրթօջախը Նոր Նորքում
գտնվող Երևանի թիվ 150 հիմնական դպրոցն էր, որտեղ հյուրընկալվել էին նաև
Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՀՀ ԱԺ
պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, Նոր Նորք վաչական շրջանի ղեկավար Արմեն
Ուլիխանյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձիք: Խորհրդանշական օրն
առավել ընդգծված դարձնելու կարևոր նախաձեռնություն էր նաև իրականացված
ծառատունկը. կրթօջախի բակում հյուրերի կողմից տնկվեցին արծաթափայլ
եղևնիներ, որով սկիզբ դրվեց գեղեցիկ ամենամյա ավանդույթի:
Նկարները՝ այստեղ