Անանիա
Շիրակացու անվան ճեմարանի «Վերջին զանգի» եզրափակիչ ակորդը հնչեց Կ.
Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի շենքում: Արարողությանը ներկա էր նաև
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ում համար տոնը
կրկնակի բնույթ ուներ, քանի որ 89 շրջանավարտների կազմում էր նաև նրա
դուստրը: Միջոցառումը մեկնարկեց ճեմարանի մասին պատմող տեսաֆիլմի
ցուցադրությամբ, որին հաջորդեց բարեմաղթանքների շքերթը կրթօջախի նախկին
շրջանավարտների, ծնողների ու բարեկամների կողմից: Շիրակացու անվան ճեմարանը
աշխարհի լավագույն դպրոցների կազմում է, ուստի, լինելով այդ հեղինակավոր
կրթօջախի շրջանավարտը, պետք է հստակ գիտակցես ճեմարանականի կարևոր
առաքելությունը: Սերունդների հերթափոխի գեղեցիկ ավանդույթի համաձայն՝
ավագները դպրության ջահը փոխանցեցին նոր սերնդին՝ մաղթելով, որ որդեգիրը
դառնան ճեմարանի ուսանած լավագույն արժեքների: Ամփոփիչ ակորդը գեղեցիկ
վալսն էր, որին միացավ նաև տնօրեն Աշոտ Ալիխանյանը:Անանիա Շիրակացու անվան
ճեմարանը մեկ սերունդ ևս ճանապարհեց մեծ կյանք. մաղթում ենք, որ այդ կյանքի
արահետները միայն լուսավոր հանգրվաններ տանեն, և որ կրթօջախը բազում
առիթներ ունենա հպարտանալու իր սաների ձեռքբերումներով ու
հաջողություններով:
Նկարները՝ այստեղ
Նկարները՝ այստեղ