Հերթական գործավարական խորհրդակցությունը Նոր Նորքում 21.05.2013

Այսօր տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործավարական խորհրդակցությունը, որը վարում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Խորհրդակցության ընթացքում լսվեցին հաղորդումներ նախորդ շաբաթվա հանձնարարականների վերաբերյալ, որոնք վերաբերում էին կանաչապատման, ծաղկազարդման աշխատանքներին, ասֆալտապատման հետևողական վերահսկողությանը, հուշակոթողների լուսավորությանը և բնակչության կենսապահովման տարբեր խնդիրներին:
Հանձնարարվեց հստակեցնել դպրոցական Վերջին զանգին վերաբերող միջոցառումների կազմը, հետևել նախադպրոցական ուսումնական հաստատություններին հատկացվող նոր գույքի բաշխման ընթացքին: Հանձնարարվեց առանձնահատուկ հսկողություն սահմանել նաև էլեկտրասյուներին և գովազդի համար չնախատեսված վայերում գովազդային պաստառների և ցուցանակների տեղադրումը բացառելու ու առկայության դեպքում համապատասխան արձանագրություններով դրանք կանխելու ուղղությամբ:
Բաժինների, ենթակա կազմակերպությունների և կոմունալ ծառայությունների առջև խնդիր դրվեց վարչական շրջանի սանիտարական մաքրման և բարեկարգման ուղղությամբ միջոցառումներ իրականացնել՝ ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով զբոսայգիների, փողոցների և բակային տարածքների մաքրության, աղբարկղների տեղադրման, բարեկարգման ինչպես նաև լուսավորության հարցը:
 Նկարները՝ այստեղ