Նոր Նորքի էլեկտրոնային ցուցանակները շարունակվում են համալրվել 13.04.2013


Նոր Նորք վարչական շրջանում շարունակվում են էլէկտրոնային, եռալեզու, երկկողմ ցուցանակների տեղադրման աշխատանքները: Այս անգամ նոր ցուցանակները ուղենշում էին Մառ, Գյուրջյան, Միկոյան և Բագրևանդ հասցեները: Փողոցների անուններն ու ուղղությունները նշող էլէկտրոնային ցուցանակները նորույթ են մեր երկրում և հաջող ուղեցույց են ոչ միայն օտարերկրյա հյուրերի, այլև բոլորիս համար: Ցուցանակներից հեշտությամբ կարող են օգտվել բոլորը. հաշվի են առնված թե՛ հենասյան բարձրությունը և թե՛ գրվածի տառաչափը: Էլէկտրոնային ցուցանակները շուտով մեկ այլ նշանակություն էլ կստանան. դրանք կծառայեն նաև որպես ծաղկամաններ՝ զարդարելով Նոր Նորքի փողոցները:
http://youtu.be/WRpnQhnqVNA 
 Նկարները՝ այստեղ