Ապրիլի 27-ին Ռուդոլֆ Կարապետյանի անվան մարզադպրոցում կազմակերպվել էր մարզական
արդյունքների
գեղեցիկ
ստուգատես,
որին
ներկա
էին
Նոր
Նորք
վարչական
շրջանի
ղեկավար
Արմեն
Ուլիխանյանը
և
հյուրեր
մարզամշակութային
տարբեր
ոլորտներից:
Միջոցառումը
մեկնարկեց
Նոր
Նորքի
մշակույթի
կենտրոնի
գեղարվեստի
խմբի
սաների
պարային
կատարմամբ,
այնուհետև
մարզադպրոցի
սաները
ներկաներին
ցուցադրեցին
իրենց
գիտելիքներն
ու
կարողությունները
Կարատե
մարզարվեստում:
ԽՍՀՄ
վաստակավոր
մարզիչ
Ռուդոլֆ
Կարապետյանի
անունը
կրող
մարզադպրոցի
առաջավոր
սաներին
պարգևատրելու
պատիվը
վերապահված
էր
մարզադպրոցի
տնօրեն
Գևորգ
Սիմոնյանին:
Մարզադպրոցի
աշխատանքներին
աջակցելու
համար
պատվոգրով
պարգևատրվեցին
նաև
Նոր
Նորք
վարչական
շրջանի
ղեկավարի
աշխատակազմի
կրթության,
մշակույթի
և
սպորտի
բաժնի
պետ
Արմեն
Ալավերդյանը,
N166 հիմնական
դպրոցի
տնօրեն
Մարգարիտա
Քուշկյանը:
Մարզադպրոցին
հովանավորելու,
սաների
անվճար
կրթությունն
ապահովելու,
ինչպես
նաև
աշխատանքները
մշտապես
վերահսկելու
համար
Նոր
Նորք
վարչական
շրջանի
ղեկավար
Արմեն
Ուլիխանյանը
պարգևատրվեց
պատվոգրով
և
գավաթով:
-Մարզական կյանքի զարգացման և երեխաների համակողմանի կրթության համար մենք ձեռնարկելու ենք հնարավոր ամենը, որպեսզի վաղվա սերունդը լինի հոգեպես, ֆիզիկապես և մտավորապես զարգացած,- հավելեց Ա. Ուլիխանյանը: Նշենք, որ Ռ. Կարապետյանի անվան մարզադպրոցի սաները իրենց մարզական պատրաստվածությամբ աչքի են ընկնում հանրապետական ու միջազգային տարբեր մրցույթներում՝ ցուցաբերելով բարձր արդյունքներ:
Նկարները՝ այստեղ