Համաքաղաքային ծառատունկը Նոր Նորքում տոնի էր վերածվել 14.04.2013


Երևանում ապրիլի 14-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակը Նոր Նորքում վերածվել էր իսկական ժողովրդական տոնի: Ծառ տնկել, նշանակում է բնությունը հարստացնել քո մասնիկով ևս. արարողությունը շատ բնորոշ է հայերիս և ավանդական բնույթ ունի:  
Այս տարի համաքաղաքային տոնին միացել էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետարանի տարբեր բաժինների ներկայացուցիչներ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը` վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, լրագրողներ ու տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՀԲԸՄ Նոր Նորքի Հայորդաց տան աջակողմյան հատվածում, որը նաև հարում է Երևանի ամենաբարձր վայրում տեղակայված Սուրբ Սարգիս եկեղեցուն, կազմակերպվել էր մշակութային ուշագրավ ծրագիր. հայկական երգն ու պարը, հյուրասիրությունը, ինչպես նաև հմուտ լարախաղացի գեղեցիկ ներկայացումները ծառատունկի մասնակիցներին համակում էին հայկական ժողովրդական ոգով` միաձուլելով բնությունն ու ազգայինը:
Նկարները՝ այստեղ