ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 18-ին տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործավարական խորհրդակցությունը, որը վարում էր վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Նախքան խորհրդակցությունը սկսելը վարչական շրջանի ղեկավարը շնորհավորեց ներկաներին հունիս ամսվա ընթացքում Երևան քաղաքի վարչական շրջանների գրանցած ցուցանիշներում միանգամից 7 նիշով բարձրանալու կապակցությամբ՝ հավելելով, որ դա միասնական

և համախմբված աշխատանքի արդյունք է և պետք է շարունակվի նույն ոգով:
Նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների վերաբերյալ ներկայացվեցին զեկուցումներ: Քննարկվող թեմաները հիմնականում վերաբերում էին.
• “Արի տուն” ծրագրի իրականացման շուրջ կազմակերպչական որոշ հարցերի կարգավորմանը
• Ասֆալտապատման՝ մասնավորապես փոսալցման և ճաքալցման աշխատանքներին
Զեկուցվեց, որ աշխատանքները ամենօրյա բնույթ ունեն:
• 2-րդ զանգվածի այգու բարեկարգման աշխատանքներին՝ մաքրում,աղբարկղերի տեղադրում, լուսավորում և բարեկարգում
• Բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգմանը
Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի ՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հանձնարարեց սեղմ ժամկետում ավարտին հասցնել համատիրությունների ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները
• Բակային ճամբարների կազմակերպման նպատակով քայլերի նախաձեռնմանը՝ ներգրավվելով նաև համատիրություններին
• Չգործող ցայտաղբյուրների վերագործարկմանը, որի կազմում արդեն ընդգրկվել են այգիների 6 և փողոցների 7 չգործող ցայտաղբյուրներ
• Ճանապարասյուների, ցանկապատերի, զրուցարանների ներկման աշխատանքներին
• Դրոշների հաշվառման, արձանների բարեկարգման լուսավորման և պահպանման այլ աշխատանքներին:
Համատիրությունների հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկված առանցքային թեմաներից էր աղբահանության, մաքրության պահպանման հարցը, որի առավել արդյունավետ կարգավորման համար հանձնարարվեց բոլոր շենքերի մուտքերին և վերելակներում հայտարարություններ փակցնել և անվճար զանգի հեռախոսահամար թողնել՝ ետադարձ կապն ապահովելու և բնակչության խնդիրներին իրազեկ լինելու համար: 
Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում կարգադրվեց շուրջօրյա և հետևողական վերահսկողություն իրականացնել աղբահանության և սանմաքրման աշխատանքները պատշաճ իրագործելու նպատակով՝ ներկայացնելով համապատասխան հաշվետվություններ: