ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԽԱՐԿՈՎ ՔԱՂԱՔ

 Օգոստոսի 22-ից 25-ը Երևանի պատվիրակությունը՝ ի դեմս Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի, 
պաշտոնական այցով եղավ Ուկրաինայի Խարկով քաղաքում:
Պատվիրակության անդամները մասնակցեցին Ուկրաինայի անկախության և Խարկով քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին: Օգոստոսի 23-ին հյուրերը այցելեցին ֆաշիստական օկուպացիայից Խարկով քաղաքի ազատագրման զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիր և ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի շիրիմին:
 Այցի շրջանակներում Երևանի պատվիրակությունը պաշտոնական հանդիպում ունեցավ Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսի հետ: Պատվիրակության անդամները ներկա եղան նաև Ազատության հրապարակում կազմակերպված թատերական ներկայացմանը՝ նվիրված Խարկովի ազատագրման 69-ամյակին:Օգոստոսի 24-ին երևանյան պատվիրակության կազմը Ուկրաինայի անկախության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում ծաղիկներ դրեց Շևչենկոյի և Անկախության հուշարձաններին:Ծաղկադրման արարողությանը հաջորդեցին այցելությունները քաղաքի տարբեր դիտարժան վայրեր: Երևանի պատվիրակությունը մասնակցեց երկրի անկախության և Խարկով քաղաքի օրվան նվիրված մշակութային ծրագրին:
Նկարները՝ այստեղ