ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 31.07.12Թ


Հուլիսի 31-ին կայացավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործավարական խորհրդակցությունը, որը վարում էր վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ ընթացքի մեջ են հուշարձանների լուսավորման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները: Այս շրջանակներում արդեն բարեկարգվել և լուսավորվել է Հայկ նահապետի արձանը, իսկ առաջիկայում կլուսավորվի նաև Տորք Անգեղի արձանը:
Հանձնարարվեց կարճ ժամանակահատվածում ավարտել Գայի պողոտայի մայրուղիներում ծաղկամանների տեղադման, ինչպես նաև 3-րդ զանգվածի լանջի երկայնքով ծաղկամանների գեղեցիկ շարքի ստեղծման և բարեկարգման աշխատանքները: 
Զեկուցվեց, որ աշխատանքներն արդեն ավարտման փուլում են:Քննարկվող խնդիրների շարքում էր նաև առաջիկա շաբաթօրյակների իրականացման շուրջ կազմակերպչական որոշ հարցերի կարգավորումը: 
Ծառերի էտման, բուժման և ճյուղերի հեռացման վերաբերյալ կանաչապատման բաժնին հանձնարարական տրվեց կազմակերպել և պատշաճ իրագործել նշված աշխատանքները: Համատիրությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ընթացքում ևս առաջիկա շաբաթօրյակների վերաբերյալ կազմակերպչական որոշ հարցեր քննարկվեցին: Բակերում մաքրությունը պահպանելու և տարածքների բարեկարգումը համախմբված իրականացնելու շուրջ տրվեցին հստակ հանձնարարականներ:
Նկարները՝ այստեղ