ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ - ՆՈՐ ՆՈՐՔԻ 5-ՐԴ ԶԱՆԳՎԱԾՈՒՄ ՈՒՐԱԽ ԱՄԱՌ 2012
ՀՀԿ "Ուրախ
ամառ 2012" բակային ճամբարի շարունակական միջոցառումների շրջանակներում Նոր
Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի Բադալ Մուրադյան 1 շենքի ընդարձակ
խաղահրապարակը օգոստոսի 2-ին լեցուն էր մանուկների խինդ ու ծիծաղով:
ՀՀԿ
Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախաձեռնությամբ նորակառույց գեղեցիկ
և նկարազարդ խաղահրապարակում կազմակերպվել էր տոնական շոու-ծրագիր, որն
ուղեկցվեց երաժշտական և պարային կատարումներով, ինչպես նաև սիրված
մուլտհերոսների այցելությամբ:
Միջոցառմանը ներկա էր նաև Նոր Նորք վարչական
շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ Արմեն
Ուլիխանյանը: Բնակիչների ու բազմաթիվ երեխաների համար օրը վերածվեց տոնի՝
հաճելի տրամադրությամբ և անմոռաց հիշողություններով:
Նկարները՝ այստեղ