" ՍՐԸՆԹԱՑ ԳՆԴԱԿ " ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՆՈՐ ՆՈՐՔԸ ԶԲԱՂԵՑՐԵՑ 2-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԸ


Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող “Առողջ սերունդ՝ պաշպանված հայրենիք” համաքաղաքային բակային ավանդական առաջնության շրջանակներում հուլիսի 10-17-ը իրականացվեց վոլեյբոլի “Սրընթաց գնդակ” առաջնությունը: Նոր Նորք վարչական շրջանի թիմը 5 անընդմեջ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ մրցակցեց Արաբկիրի, Շենգավիթի և Ավանի հավաքականների հետ: 
Հաղթելով Ավան վարչական շրջանի թիմին՝  Նոր Նորքի մարզիկները դուրս եկան եզրափակիչ փուլ, որտեղ մրցակցելով Արաբկիրի թիմի հետ` զբաղեցրեցին 2-րդ մրցանակային տեղը:
  • Արաբկիր I
  • Նոր Նորք II
  • Շենգավիթ III
Պարգևատրման արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը և Երևանի վոլեյբոլի  ֆեդերացիայի նախագահ Հրաչ Մուրադյանը:
Մարզիկները պարգևատրվեցին գնդակով, պատվոգրերով և մեդալներով:
“Առողջ սերունդ՝ պաշպանված հայրենիք” համաքաղաքային բակային ավանդական առաջնության շրջանակներում մրցույթներ կիրականացվեն նաև բասկետբոլ, հանդբոլ(ձեռքի գնդակ), ֆուտբոլ, հեծանվավազք և մարզատրամաբանական խաղեր սպորտաձևերում:
Մրցույթի մասնակիցների ներգրավվածությունն ու նրանց մարզական պատրաստվածության ապահովումը կոորդինացնում են վարչական շրջանների կրթության, մշակույթի և սպորտի բաժինները: 
Վարչական շրջանների ղեկավարների կողմից մրցումներից առաջ մասնակից մարզիկներին տրամադրվում են մարզահագուստներ, ինչպես նաև ապահովվում համապատասխան փախադրամիջոցով:
Ծրագիրը միտված է ամառվա ընթացքում իրենց հանգիստը Երևանում անցկացնող երեխաների ժամանցը առավել ակտիվ և հետաքրքիր դարձնելուն: