Նոր Նորք
վարչական շրջանում օգոստոսի 25-ին վաղ առավոտից հերթական ընթացիկ
շաբաթօրյակը աշխատանքային եռուզեռ է ստեղծել ամենուր:
Այս անգամ մաքրման
աշխատանքները կենտրոնացվել են Նոր Նորքի 7-րդ և 9-րդ զանգվածներում:
Շաբաթօրյակի աշխատանքներում ներգրավված են Նոր Նորքի բոլոր ուսումնական և
բժշկական հաստատությունների, ինչպես նաև համատիրությունների ու վարչական
շրջանի ղեկավարի աշխատակազմի տարբեր բաժինների աշխատակիցները:
Մեծ
ուշադրութուն է դարձվում հատկապես այգիներին ու հանգստյան գոտիներին,
անմասն չեն մնում նաև բակերն ու միջբակային տարածքները:
Ողջ աշխատանքային
ընթացքը վերահսկվում է կոմունալ բաժնի ներկայացուցիչների կողմից, հարկ եղած
դեպքում տրամադրվում են անհրաժեշտ տեխնիկական միջոցներ կուտակված աղբը
համապատասխան վայրերից դուրս բերելու համար: