ՈՒՐԱԽ ԱՄԱՌ՝ ՆՈՐ ՆՈՐՔԻ 2-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ ԹՈԹՈՎԵՆՑ 11/1, 11/3 ՇԵՆՔԵՐԻ ԲԱԿ
ՀՀԿ "Ուրախ ամառ 2012" ծրագրի շրջանակներում՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածի
Թոթովենց 11/1, 11/3 շենքերի բակում ևս ճամբարային ուրախ միջոցառումը իր
շուրջը համախմբեց բազմաթիվ փոքրիկների: ՀՀԿ Նոր Նորքի տարածքային
կազմակերպության նախաձեռնությամբ երեխաների համար սիրելի և հարազատ դարձած
նկարազարդ բակում հյուրընկալվել էին հեքիաթի հերոսներն ու ուրախ ծաղրածուն:
Գեղեցիկ երաժշտական և պարային կատարումներին հաջորդած հետաքրքիր
շոու-ծրագրի ընթացքում մանուկները մասնակցեցին ուրախ խաղ-մրցույթների,
զվարճացան ու պարեցին հետաքրքրաշարժ կերպարների հետ:
Միջոցառմանը ներկա էր
նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորքի տարածքային
կազմակերպության նախագահ Արմեն Ուլիխանյանը: Բակային այսօրինակ
միջոցառումները ոչ միայն համախմբում և հաճելի պահեր են պարգևում
մանուկներին, այլև դառնում անմոռաց հուշ, որը սիրով կմտաբերեն ողջ կյանքի
ընթացքում:
Նկարները՝ այստեղ