ՉՔՆԱՂ ԻՄ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ Հայկական բնանկար Նոր Նորքի 9-րդ զանգվածում
Նոր Նորքի 9-րդ զանգվածում ավարտվեցին
Հայկական լեռնաշխարհի թեմատիկայով նկարազարդման աշխատանքները: Այսօր արդեն
երևանյան արվարձանի բնակիչները ևս կարող են հպարտությամբ և սիրով փաստել,
որ գեղեցիկ ու նկարազարդ են ոչ միայն կենտրոնական փողոցները, այլև համայն
Երևանի բոլոր թաղամասերը: Երևանը համաչափ զարգացող քաղաք է`
շնորհիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած հավասարաչափ զարգացում
ապահովելու սկզբունքի: Առաջնորդվելով այս գործելաոճով՝ Նոր Նորք վարչական
շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հետևողական աշխատանքի և ամենօրյա
հոգածության արդյունքում օր օրի ծաղկող, գունազարդվող ու բարեկարգվող
վարչական շրջանը ևս համալրում է մայրաքաղաք Երևանի հրաշագեղ դիմապատկերը: Նկարները՝ այստեղ