ՆԱՎԱՍԱՐԴԸ՝ ՆՈՐ ՏԱՐԻՆ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ: ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ

 Օգոստոսի 11-ին Նոր Նորք վարչական շրջանում տեղակայված Հայկ նահապետի արձանի մոտ կազմակերպվել էր ծիսական գեղեցիկ արարողություն՝ նվիրված մեր  զորավոր նախնուն՝ Հայկ դյուցազնին  և Հայ Աստվածներին:Ինչպես գիտենք,  օգոսոտոսի 11-ին Նավասարդի տոնն է, որը հայերիս կյանքում  նշվում էր որպես Նոր Տարի՝ Նոր Կյանքի օր: Այդ օրվա խորհուրդը պայմանավորված է նաև Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակով, որով սկիզբ դրվեց հայության վերելքի  նոր դարաշրջանի: Հայ մշակութային ավանդույթների ակտիվիստները Արագած լեռան գագաթին վառած կրակը բերեցին նախահայր Հայկի արձանի մոտ, որից հետո այն կտարվի տարբեր ուղղություններ: 
Կազմակերպված տոնական արարողությանը մասնակցում էին նաև Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի սաները: 
Ծիսական արարողության ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
 Շնորհավորելով հայոց խորհրդանշական տոնի՝ Նավասարդի առթիվ՝ վարչական շրջանի ղեկավարը արժևորեց նմանօրինակ ձեռնարկների դերը՝ ավանդույթներին հավատարիմ մնալու և ազգային արժեքները վերաիմաստավորելու տեսանկյունից: 
Ազգային–ժողովրդական տոնը պետք է համազգային հնչեղություն ստանա, որպեսզի Հայ Աստվածամարդիկ վերականգնեն իրենց Գենետիկ զորությունները ՝ աշխարհին մեկ անգամ ևս հավաստելով հայարիական ոգու ամրությունը:
Նկարները՝ այստեղ


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©