ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ:
2005 թվականի բարեփոխումների արդյունքում այսօր մենք ունենք Սահմանադրություն, որը բավարարում է միջազգային ամենախիստ չափանիշներին:  
Այն լավագույն Սահմանադրություններից մեկն է, քանի որ լիարժեքորեն պաշտպանում է անձի իրավունքները: Դա ոչ միայն պատվաբեր է, այլև` պարտավորեցնող:  
Սահմանադրական ամուր հիմքերի շնորհիվ մենք ունենք բոլոր նախադրյալները ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ու իրավական պետության կայացման համար:
Կրկին անգամ շնորհավորում եմ ողջ հայությանը երկրի Մայր օրենքի՝ ՀՀ Սահմանադրության 17-ամյակի կապակցությամբ: