ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԸ ՆՎԱՃԱԾ ՄԱՐԶԻԿԻՆ

Հունիսի 6-8-ը Հունաստանի Կորֆու քաղաքում կայացած  աշխարհի գավաթի պաշտոնական առաջնությանը (աշխարհի կարատեի ֆեդերացիայի վարկածով) պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Սարգսյանը նվաճեց աշխարհի գավաթը: 
Սյորինրյու ոճի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, կարատեի ազգային ֆեդերցիայի անդամ Արման Մակյանի գլխավորությամբ Սերյոժա Սարգսյանը պատիվ ունեցավ Հայաստանը ներկայացնելու աշխարհի մասշտաբով նման մեծ առաջնությանը և եզրափակիչ փուլում հաղթելով թուրք մարզիկին՝ 
նվաճել աշխարհի գավաթը:
Այս առիթով Նոր Նորք վարչական շրջանում գործող մարզական ակումբում կազմակերպվել էր տոնական արարողություն, որտեղ հաղթանակած մարզիկին շնորհավորեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ՀՀ ԵԿՄ Նոր Նորքի տարածքային բաժանմունքի ներկայացուցիչները, 
ինչպես նաև մարզական ընկերները՝ ցուցադրելով կատարողական որոշ հմտություններ:
Աշխարհի գավաթը պատվով նվաճած Սերյոժա Սարգսյանը պարգևատրվեց նվերներով,
իսկ արարողության հանդիսավոր մասում խորհրդանշական տորթի կտրման արարողությունն էր՝ աշխարհի կարատեի ֆեդերացիայի լոգոյով:
“Փառքը՝ հայերնիքին, պատիվը՝ քեզ” մաղթում ենք նոր հաղթանակներ աշխարհի տարբեր մրցասպարեզներում: