ՆՈՐ ՆՈՐՔԻ ԹԻՎ 116 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուրիս կյանքում ամենապայծառ և անմոռաց հիշողությունները կապված են մանկության հետ, առավել ևս մեր մանկապարտեզի, որտեղ դրվում են հասուն կյանք մուտք գործելու անհրաժեշտ հիմքերը:
Նոր Նորք վարչական շրջանում մեկնարկած ՆՈՒՀ-երի ավարտական միջոցառումներին իր սպասված այցելությամբ հյուրընկալվում է նաև վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Հերթական հաստատությունը թիվ 116 մանկապարտեզն էրՏարեվերջյան հանդիսությունը հայկական ժողովրդական հեքիաթներից "Բարեկենդան"-ի` Հովհաննես Թումանյանի հայտնի ստեղծագործության ինքնատիպ ներկայացումն էր՝ մանուկների յուրօրինակ բեմախաղով:  
Հյուրընկալ դահլիճում սաները հանդիսատեսին ներկայացրեցին իրենց յուրացրած գիտելիքներն ու ունակությունները` երգի պարի ասմունքի և կատարողական արվեստի այլ ձևերում:
Դաստիարակչական թեման զուգակցված էր յուրահատուկ հումորին և ուղեկցվում էր երեխաների գեղեցիկ կատարումներով:
Թիվ 116 մանկապարտեզի ավարտական միջոցառումը մանկական ժպիտների, անկեղծ զգացմունքների և հույզերի կատարյալ հրավառություն էր, որը ստիպեց հյուրերին մի պահ կտրվել առօրյա խնդիրներից և տեղափոխվել երեխաների` հրաշքներով լի մոլորակ:
Ավարտական հադիսության վերջում սաները ծածանեցին հայոց եռագույնը, որպես հայ ինքնության, պետականության և անկախության առհավատչյա:
Միջոցառումն արժանացավ հանդիսատեսի հիացական ծափողջուններին, ինչը մեկ անգամ ևս վկայում էր, որ միջոցառումը կայացած էր:
Թիվ 116 մանկապարտեզի ավարտական միջոցառմանը հաջորդեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի և կրթության, մշակույթի ու սպորտի բաժնի պետ Արմեն Ալավերդյանի շրջայցը  խմբասենյակներ, միջանցքներ, խոհանոց, սանհանգույցներ: Ուսումնասիրվեցին երեխաների համար ստեղծված անհրաժեշտ պայմանները` տալով անհրաժեշտ ցուցումներ:  
Ի դեպ, մանկապարտեզը Երևանի քաղաքապետարանի կողմից կապիտալ նորոգվել և համալրվել է արդիական գույքով:
Շրջելով երեխաների փոքրիկ աշխարհում՝ մեկ անգամ ևս համոզվում ես, որ լույսի այս պայծառ շողերն են նոր շունչ և իմաստ տալիս աշխարհին` լցնելով այն պայծառ գույներով:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©