ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ԾԱՂԿԱՁՈՐԻ "ԱՂԲՅՈՒՐ" ՃԱՄԲԱՐՈՒՄ

Այսօր՝ 01.07.2012թ., Նոր Նորքի 45 երեխա վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի և աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի պետ Արմեն Ալավերդյանի ուղեկցությամբ մեկնեց Ծաղկաձորի " Աղբյուր" ճամբար՝ անցկացնելու իր ամառային հանգիստը: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Ծաղկաձոր մեկնող երեխաներին մաղթեց բարի ճանապարհ և լիակատար հանգիստ՝ նվիրելով նրանց հետաքրքրաշարժ խաղեր և նկարչական պարագաներ: 
Ավանդական բնույթ ստացած ծրագիրն իրականացվում է կառավարության կողմից և ֆինանսավորվում պետական բյուջեի միջոցներով: Ճամբարը նախատեսված է որոշակի կարգավիճակ ունեցող ընտանիքների 7-13 տարեկան երեխաների համար, 
որոնց թվում են զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով, նպաստառու, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքները: 
Նախօրոք ուսումնասիրվել է վարչական շրջանում առկա համանման կարգավիճակ ունեցող երեխաների ցանկը, որպեսզի հանգստացողների մեջ ընդգրկվեն առավել կարիքավորները: 
Ծաղկաձորի "Աղբյուր" ճամբարում երեխաները կհանգստանան 20 օր՝ մինչև հուլիսի 20-ը, որից հետո ճամբար կմեկնի երկրորդ հերթում ընդգրկված ևս 45 երեխա, ովքեր ճամբարում կհանգստանան հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 9-ը:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©