ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ


Հունիսի 19-ին կայացավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործավարական խորհրդակցությունը, որը վարում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, աշխատակազմի քարտուղարը, աշխատակազմի բոլոր բաժինների պետերը և ենթակա ծառայությունների ղեկավարները, ինչպես նաև կենսապահովման ոլորտը սպասարկող պատասխանատու անձիք ներկայացրեցին ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրմուղ կոյուղու վթարների, ասֆալտապատման, փողոցների արտաքին լուսավորության, սանմաքրման ինչպես նաև բնակչության կենսապահովման տարբեր խնդիրների վերաբերյալ հաղորդումներ:
Բաժինների, ենթակա կազմակերպությունների և կոմունալ ծառայությունների առջև խնդիր դրվեց վարչական  շրջանի սանիտարական մաքրման և բարեկարգման ուղղությամբ միջոցառումներ իրականացնել՝ ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով զբոսայգիների, փողոցների և բակային տարածքների մաքրության, աղբարկղների տեղադրման, բարեկարգման ինչպես նաև լուսավորության հարցը:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ   Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հանձնարարեց հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել տարածքների մաքրման և ներկման աշխատանքները

Կոմունալ բաժնին հանձնարարական տրվեց առավել ակտիվացնել Գայի պողոտայի, Թևոսյան փողոցի և քանդած կամրջի տարածքների բարեկարգման աշխատանքները, ուսումնասիրել և ձեռնարկել միջոցներ վերականգնելու 1-ին զանգված Լվովյան 21 շենքից դեպի 23 շենք տանող քանդած ճանապարահատվածը: Հանձնարարվեց նաև համատիրությունների հետ խիստ հսկողություն սահմանել տարբեր նպատակներով քանդված ասֆալտբետոնե ծածկերը որակյալ վերականգնելու ուղղությամբ:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում և հանգստյան օրերին կատարած շրջայցի ընթացքում նկատած բացթողումները՝ հանձնարարելով շտկել և կարգավորել առկա խնդիրները:
Կոմունալ բաժնի պետը զեկուցեց, որ  Նոր նորք վարչական շրջանում շարունակվում են ծառերի կրապատման և բուժման աշխատանքները, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև մշտադալար թույաներին՝ հնարավոր չորացումից խուսափելու նպատակով:
Վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ պետք է շարունակվի հսկողությունը սեփական եկամուտների գումարների հավաքագրման ուղղությամբ, ինչպես նաև հետևողական քայլեր ձեռնարկվեն ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ:
Աշխատակազմին հանձնարարվեց նաև այգիներում և պուրակներում WI FI համակարգի տեղադրման վերաբերյալ  կատարել ուսումնասիրություններ և ներկայացնել առաջարկություններ՝ առավել մարդաշատ վայրերը ինտերնետ կապով ապահովելու նպատակով:
Վարչական շրջանի ղեկավարը հանձնարարեց նաև հանդիպում կազմակերպել Նոր Նորքի տնտեսվարող սուբեկտների հետ՝ քննարկելու հարակից տարածքների սանմաքրման , բարեկարգման, կանաչապատման և լուսավորության  վերաբերյալ մի շարք հարցեր:
         Համատիրությունների ղեկավարների հետ ունեցած խորհրդակցության ընթացքում հանձնարարվեց միջոցներ ձեռնարկել բակային տարածքները բարեկարգելու, զրուցարաններն ու ցանկապատերը ներկելու ինչպես նաև սանմաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու առումով:
Աշխատանքային հերթական խորհրդակցությունն ընթացավ ակտիվ քննարկումներով՝ միտված առաջիկայում կայանալիք տարաբնույթ ձեռնարկների շուրջ կոնկրետ քայլերի իրականացմանը:
 Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©