Գովազդային հին վահանակների ապամոնտաժման աշխատանքները Նոր Նորքում
Նոր
Նորք վարչական շրջանում մեկնարկել են գովազդային հին վահանակների հեռացման
աշխատանքները: Շենքերի տանիքներին և պատերին տեղակայված վահանակները Նոր
Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի աշխատակիցների և
անձամբ բաժնի պետ Սամվել Պարսամյանի համալիր աշխատանքի արդյունքում
զգուշորեն հեռացվում են՝ վերականգնելով շենքի նախկին տեսքը: