ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Շախմատի միաժամանակյա խաղի բաց առաջնություն Նոր Նորքում


ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Նոր Նորք վարչական շրջանի թիվ 187 դպրոցում կազմակերպվել էր շախմատի միաժամանակյա խաղի բաց առաջնություն միջազգային գրոսմայստեր Զավեն Անդրեասյանի և Նոր Նորքի կրտսեր ու ավագ շախմատասերների մասնակցությամբ:  Խաղին մասնակցում էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:  Դպրոցն աչքի է ընկնում շախմատ առարկայի լավ դրվածքով: Այստեղ ուսանում է նաև եվրոպայի փոխչեմպիոն 10 տարեկան Շանթ Սարգսյանը, ով ևս մասնակցում էր խաղին: Առաջնությանը ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արմեն Ալավերդյանը: Խաղն ընթացավ բավականին լարված և հետաքրքիր : Դպրոցի տնօրեն Վյաչեսլավ Ղևոնդյանը նմանօրինակ միջոցառումները հատկապես կարևորեց դաստիարակչական տեսանկյունից: “Այսօր մենք որակի խնդիր ունենք, պետք է ամեն ջանք ներդնենք որակյալ կրթություն ապահովելու և պետությանն արժանի քաղաքացիներ կրթելու համար,- հավելեց տնօրենը,- իսկ մեր շախմատիստների փայլուն հաղթանակը ոչ միայն ոգևորեց այլև նոր հաղթանակների և անընդմեջ կատարելագործման ուղղեց մեզանից յուրաքանչյուրի”: Անշուշտ, հայ գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը այստեղ ևս կատարյալ արդյունք գրանցեց՝ փայլուն հաղթանակներ տանելով  իր մրցակիցների հանդեպ: Սիրով շնորհավորում ենք Զավեն Անդրեասյանին՝ մաղթելով նորանոր բարձունքներ միջազգային մրցասպարեզներում: 
ՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՅՍՏԵՂ