Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հանդիպումը Հայլենդի քաղաքապետի հետ
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն
Ուլիխանյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հայլենդ քաղաքի
քաղաքապետ Լարի Մակ Քալոնի հետ: "Հույսի տապան" բարեգործական միության
նախագահ Գարիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ քաղաքապետն արդեն 3-րդ անգամ է
լինում Հայաստանում:
Նշենք, որ Լարի Մակ Քալոնի շնորհիվ Հայլենդը ընդունել է
Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հուշագիր և Ապրիլի 24-ը
հռչակել Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Հանդիպումը Նոր Նորք վարչական
շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հետ կրում էր ճանաչողական բնույթ՝
հետագայում համագործակցության եզրեր մշակելու և միասնական աշխատանք
ծավալելու նպատակով:
Հանդիպման ավարտին ղեկավարները փոխանակվեցին
հուշանվերներով՝ ի նշան նոր ձևավորվող բարեկամության:
Նկարները՝ այստեղ