ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ


Գիտելիքի և դպրության տոնը ինչպես ամենուր, այնպես էլ Նոր Նորք վարչական շրջանում տոնական հնչեղություն ուներ: 
Օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հյուրընկալվել էր Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցում: 
Կրթօջախում կազմակերպվել էր տոնական միջոցառում, որում ներգրավված էին հատկապես դպրոցի փոքրիկ սաները: 
Բացման խոսքը վերապահված էր տնօրեն Մ. Քուշկյանին: Ներկաներին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը` տնօրենը բարեմաղթեց, որպեսզի ուսումնական նոր տարեմուտը լեցուն լինի հաջողություններով և հպարտության արժանի ձեռքբերումներով:  


Մանկավարժական, աշակերտական և ծնողական կազմին շնորհավորեց նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: "Գիտելիքը մեր արժեքային համակարգի հարատևության նախապայմանն է: 
Ուստի՝ յուրաքանչյուրիս պարտքն է պահպանել այն, ըստ արժանվույն գնահատել և օգտագործել ի շահ մեր երկրի",- նշեց ղեկավարը` հավատամք հայտնելով, 
որ ուսման մեջ ունեցած ձեռքբերումներով ու հաջողություններով աշակերտները կկառուցեն մեր վաղվա օրը, մեր երկրի ապագան: 
Նոր Նորքում գիտելիքի օրվան նվիրված տոնական միջոցառումները ամենուր էին` յուրաքանչյուր կրթական օջախում: 
Ուշագրավ էր հատկապես Կենտրոնական գրադարանում կազմակերպված ավանդական ձեռնարկը, 
որի շրջանակներում առաջին դասարանցի փոքրիկները գրադարանավարների ուղեկցությամբ շրջայց կատարեցին ողջ գրադարանում, ծանոթացան գրքերի անեզր աշխարհի գանձարանին: 
Գիտելիքի և դպրության օրը առավելապես մեր` կրթության բազմադարյան ավադույթներ ունեցող հայերիս կյանքում բացում է հույսերի և սպասումների նոր արշալույս: 
Շնորհավորելով կրթության և գիտության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին` Նոր Նորք վարչական շրջանը սիրով բարեմաղթում է լուսավոր վերելքներ դպրության ջահը կրելու պատվաբեր և պատասխանատու ճանապարհին:
Նկարները՝ այստեղ