Քիք-բոքսինգի հանրապետական հուշամրցաշար նվիրված Դավիթ Պետրոսյանի հիշատակին

  Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար լուսահոգի Դավիթ Պետրոսյանի հիշատակին նվիրված Դինամո մարզադահլիճում  կազմակերպվել էր քիք-բոքսինգի հուշամրցաշար, որի նախաձեռնողները ՀՀ քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիան էր, “Արսենալ” պրոֆեսիոնալ մարզական ասոցիացիան և “Տորք Անգեղ” մարզամշակութային կենտրոնը: Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ինչպես սպորտի բնագավառի, այնպես էլ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Դավիթ Պետրոսյանի հարազատները, ընկերներն ու գործընկերները:
“Արսենալ” պրոֆեսիոնալ մարզական ասոցիացիայի կողմից սահմանվել էին պատվոգրեր, որոնցով պարգևատրվեցին հանրապետական հուշամրցաշարին իրենց աջակցությունը ցուցաբերած անձիք: Պատվոգրի և մեդալի արժանացավ նաև Նոր Նորք  վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Մրցույթին նախորդած գեղարվեստական ծրագրում ներկաներին ողջունեց  Նոր Նորքի Մշակույթի կենտրոնի “Վահագն” դհոլահարների անսամբլը:
Հուշամրցաշարը կազմակերպվում է արդեն 3-րդ անգամ:  2010 թվականին մեկնարկած մարզական այս իրադարձությունը դարձել է ամենամյա ու ավանդական ՝  կրելով հանրապետական բնույթ:
Քիք-բոքսինգի հանրապետական հուշամրցաշարը  այս տարի իրականացվում է սեպտեմբերի 29-ից 30-ը: Մասնակիցները հանրապետության բոլոր մարզերից ընդգրկված  26 ակումբներն էին՝ շուրջ 400 մարզիկ տարիքային տարբեր խմբերում, ովքեր մրցեցին անհատական (ոչ պրոֆեսիոնալներ)  գավաթի համար  և թիմային (պրոֆեսիոնալներ)՝ գլխավոր մրցանակի՝ գավաթի համար:
Հարազատ երկրի անունը միջազգային մրցասպարեզներում բարձր պահած մարզիկների յուրաքանչյուր հաղթանակ համայն հայության՝ առավելապես երջանկահիշատակ Դավիթ Պետրոսյանի համար հպարտության լավագույն առիթ էին:
Այսօրինակ հուշամրցաշարները մարզական ակտիվ կյանքին զուգահեռ մարզիկներին պատրաստում են առավել կարևոր մարտերի: Մարզաշխարհում հայերի տոնած վերջին փայլուն հաղթանակները առավել քան խոսում են, որ մեր մարզիկների ներուժն ի զորու է դրսևորել գերազանց արդյունք և բարձրում ծածանել հայոց դրոշը:
 Նկարները՝ այստեղ
 
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©