TV programm MAYRAQAGHAQ 04 06 2011 Հայերի համար երեխայի
ուրախությունն ու բարեկեցությունը վեր է ամեն ինչից, անհերքելի փաստ է: Ըստ
այդմ, նրանց հերթական տոնը վերածվեց իսկական տոնախմբության: Մայրաքաղաքի
բոլոր վարչական շրջաններում գերիշխողը մանուկների հեքիաթային աշխարհի
մթնոլորտն էր:
Երեխաների պաշտպանության օրը մեծ շուքով նշվեց նաև Նոր Նորք վարչական շրջանում: Մանուկներին ուրախ ակնթարթներ պարգևեցին իրենց սիրելի հեքիաթային հերոսները, ինչպես նաև Նոր Նորքի
մշակույթի կենտրոնի և մանկապարտեզների սաները: Միջոցառումը զուգակցվեց
կավճանկար-մրցույթով և ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ:
Մանկապարտեզների սաների համար նվերներ էր պատրաստել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, որոնք հանձնվեցին ՆՈՒՀ-երի տնօրեններին: Մանուկները մեր ապագան են, կյանքի այն նոր ծիլերը, որոնք վաղվա Հայաստանի ամուր հենասյունն են դառնալու:
«ՆՈՐ ՏԵՍԱԿԵՏ» Արագ զարգացող 21-րդ դարաշրջանում առաջ ընթանալու կարևոր
նախադրյալը տեղեկացված լինելն է: Նորարարական մտածելակերպով այսօրվա
երիտասարդները ձգտում են արագության, բարեփոխումների, կյանքի կազմակերպման
սեփական բանաձևն են առաջադրում և ամենակարևորը` երիտասարդ պետության
կայացման գործում փորձում են ունենալ իրենց ավանդը: Երիտասարդների
նորարական գործունեությունը խրախուսելու, նրանց ազգանպաստ գաղափարները
ճիշտ ուղղորդելու ուրույն ձեռագիր է մշակել ՀՀԿ Նոր Նորքի տարածքային
կազմակերպությունը` ի դեմս նախագահ Մելիք Գասպարյանի: Երիտասարդ միտքը
ճկուն է ստեղծագործ, երբ զգում է ավագների աջակցությունն ու հավատը իր
հանդեպ: Նոր Նորքի տարածքային կազմակերպությունը մշտապես իր երիտասարդների
կողքին է, սատարում է նրանց ամենատարբեր ձեռնարկներին, առավել ևս, եթե
դրանք ուղղված են երկրի զարգացման հեռանկարների վերաբերյալ իրատեսական
գաղափարների առաջադրմանը: Այս նպատակին էր միտված «Նոր տեսակետ» խորագրով
եռօրյա գիտաժողովի անցկացումը, որը նախաձեռնել էր ՀՀԿ Նոր Նորքի
երիտասարդական խորհուրդը` ի դեմս Կարեն Կարապետյանի: Նոր Նորքի 50
երիտասարդներ մասնակցեցին նոյեմբերի 4-6-ը Ծաղկաձորի երիտասարդական
կենտրոնում կայացած "Նոր տեսակետ" երիտասարդական կոնֆերանսին: Ձեռնարկն
իրականացվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, ինչպես նաև
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորքի տարածքային
կազմակերպության նախագահ ՀՀԿ խորհրդի անդամ Մելիք Գասպարյանի
օժանդակությամբ:
Սեմինարը հրաշալի հնարավորություն էր երիտասարդների
ինքնահաստատման ու ինքնադրսևորման համար: Ներկաները փոխանակվեցին
մասնագիտական փորձով, տեսակետներ և գաղափարներ առաջ քաշեցին Հայաստանի
արտաքին և ներքին դրության, իրավիճակային փոփոխությունների, անելիքների և
հեռանկարների վերաբերյալ: Ամփոփելով սեմինարի արդյունքները` հյուրերը
կարծիքներ հայտնեցին բարձրացված հարցերի շուրջ` խրախուսելով երիտասարդների
նորարարական մտածելակերպն ու ՀՀԿ սկզբունքներին հավատարիմ ազգանպաստ
գործելաոճի ամրագրումը: «Նոր տեսակետ» խորագրով կոնֆերանսն ընթացավ
հագեցած օրակարգով` բուռն քննարկումներին հաջորդեց ակտիվ ժամանցը`
համախմբելով և միավորելով երիտասարդներին: Ժամանակի քննությամբ ապացուցված
ճշմարտություն է, որ բոլոր հաղթանակները ծնվում են բռունցքված ուժից,
տեսակետների համադրությամբ են ծնունդ առնում բարձրագույն գաղափարները,
որոնք անշուշտ ազգի զարգացմանն ու առաջընթացին են միտված:
Приобретение независимости стало величайшей победой армянского народа,
воплощением вековых грез. Всеобщий праздник армян в этом году приобрел
особенный блеск и оттенок, поскольку исполнилось 20 -- летие
независимости армянского народа. По этому поводу мэрию Нор Норка
посетила украинская делегация голосиевского района. Сотрудничество между
двумя административными районами сформировалось еще в 2010 году, и из
обоюдных встреч воплотилось в народно-культурную тесную дружбу.
Коллектив руководителя мэрии Нор Норк, во главе с Меликом Гаспаряном,
встретил гостей хлебом и солью. Затем торжественный прием украсили
армянские и украинские песни и танцы, как символ братства народов. Прием
продолжился в зале заседания, где руководители административных районов
обсудили структурные работы, указали на особенности и схожести. Особенно
серьезных обсуждений удостоились созданные возможности для проживания и
работы, права и обязанности, как для армянских общин, проживающих в
киевском районе Голосиевск, так и для украинского населения,
проживающего в Армении. Подобные встречи особенно выявляют существующие
проблемы, проделывают пути их преодоления и разрабатывают шаги для их
прогресса.
Гости обменялись сувенирами, а встреча продолжилась в
школе 135 имени Гагика Степаняна, которая со школой 87 киевского района
Голосиевск стала сестрой в очаге образования. Украинскую делегацию в
образователном центре встретили с большой восторженностью. Хлебом и
солью, со звуками армянской своеобразной свирели гостей сопроводили в
школьный зал, где в честь 20-летия независимости было устроено
торжественное мероприятие. Благословению священника последовало
юбилейное представление, где ученики 135 школы представили прошедший
армянским народом путь, обогащая исторические события танцевальным и
музыкальным исполнением. Напоследок директора школ района Голосиевск и
Нор Норк подписали меморандум сотрудничества, и между двумя центрами
образования сформировавшаяся дружба перместилась также и на правовое
поле. Границы армяно-украинской дружбы благодаря таким насущным
планам сотрудничества продолжают расширяться, а созданный между Нор
Норком и Голосиевском уже утвердившийся крепкий мост дружбы
сотрудничества наилучшее его проявление.
Աղետները մարդկության պատմության ողջ ընթացքում հազարավոր զոհերի և
զրկանքների պատճառ են դարձել: Մեր հանրապետությունում`շնորհիվ քաղաքացիական
պաշտպանության մասնագիտացված համակարգի, այսօր աղետների կանխարգելումը
հնարավորինս դրական ցուցանիշներ է գրանցում: Այս գործում իր մեծ և
անուրանալի ներդրումն ունի արտակարգ իրավիճակների աշխատողը: Պատահական չէ,
որ սեպտեմբերի 4-ը նշվում է որպես արտակարգ իրավիճակների աշխատողի օր: Այս
առումով Երևան քաղաքի փրկարարական վարչության Նոր Նորքի բաժնի հրահանգիչ,
ՓԾ ավագ լեյտենանտ Արտակ Եղյանի, ինչպես նաև Երևան քաղաքի փրկարարական
վարչության թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, ՓԾ փոխգնդապետ Կամո
Ոսկանյանի գլխավորությամբ կազմակերպվեց և իրականացվեց բաց դաս
դպրոցահասակ երեխաների հետ: Աշակերտները ծանոթացան կապերի և հանգույցների
տեսակներին, թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատում առկա փրկարարական գույքին:
Ազգի մեծերի հիշատակը հավերժացնելը յուրաքանչյուր հայ մարդու հոգևոր
պարտքն է` նրանց ոգեղեն զորությամբ հարստացած մեր հոգու պարտքը: Այս
գիտակցմամբ էլ ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության գործելաոճում հստակ ամրագրվել է հայոց մեծերին հավերժացնելու, նրանց գործերով նոր սերնդին կրթելու անհրաժեշտ սկզբունքը: Հերթական ձեռնարկը ևս այդ գաղափարին էր միտված: Հունիսի 17-ին Նոր Նորքի
պատվիրակությունը ի դեմս Մելիք Գասպարյանի ուխտագնացություն էր
կազմակերպել դեպի հայ գրական մտքի կարկառուն ներկայացուցիչ Պարույր Սևակի և
մեծ զորավար Գարեգին Նժդեհի սրբատեղի դարձած գերեզմաններ` հարգանքի տուրք
մատուցելու մեր անմահ հայորդիների սուրբ հիշատակին: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ինչպես նաև ՀՀԿ Նոր Նորքի
տարածքային կազմակերպության նախագահ Մելիք Գասպարյանի ղեկավարած
պատվիրակության առաջին կանգառը հայ պոեզիայի անզուգական վարպետ Պարույր
Սեւակի բնօրրանն էր: Ծաղիկներ դնելով հուշաքարի մոտ` նրանք գլուխ
խոնարհեցին մեծ բանաստեղծի ու մտածողի հոգու առջեւ:
Նոր Նորքի
ուխտագնացները այնուհետ շարունակեցին իրենց ճանապարհը` դեպի Եղեգնաձորի
Սպիտակավոր վանք: Ժայռերի մեջ ամփոփված այս փառահեղ հրաշքը` Սպիտակավոր
եկեղեցին իր ճարտարապետական ուրույն լուծումներից, պատմական, կառուցողական և
գեղագիտական հատկանիշներից բացի հայտնի է նաև որպես նվիրական "Նժդեհյան
ուխտատեղի", քանի որ Եկեղեցու բակում դեռ խորհրդային տարիներին Վլադիմիրի
գերեզմանատնից բերվել եւ գաղտնի թաղվել են Մեծ հայորդի, զորավար և պետական
գործիչ, ազգային գաղափարախոս եւ իմաստասեր Գարեգին Նժդեհի մասունքները: Հունիսի 17-ը տապանաքարի տեղադրման ամսաթիվն է: Այս տարի Նժդեհի 125-ամյակի միջոցառումների շարքում սա Նոր Նորքի
հերթական ձեռնարկներից էր, քանի որ դեռ մեկ ամիս էր անցել այն օրից, երբ
Խուստուփ լեռան լանջին Ղեկավար Մելիք Գասպարյանի գլխավորությամբ տեղադրվեց
հուշաքար` դարերի երթում վերստին հավերժացնելով գաղափարական առաջնորդ Գարեգին Նժդեհի անունը: Հունիսի 17-ին ՀՀԿ Նոր Նորքի
տարածքային կազմակերպության ուխտագնացները Սպիտակավոր Ս. Աստվածածին
միջնադարյան վանքում իրենց հարգանքի տուրքը տալով մեծն Նժդեհին՝
փառաբանեցին հայ զորավարի եւ գաղափարական առաջնորդի անունն ու կատարած գործը: Ուխտագնացները
իրենց առաքելությունը շարունակեցին նաև գիշերը: Առավոտյան ուխտագնացների
խումբը հանդիպում ունեցավ նաև 400-ից ավել հանրապետական երիտասարդների հետ,
ովքեր ևս նույն նպատակով այցելել էին Սպիտակավոր վանք: ՀՀԿ Նոր Նորքի
տարածքային կազմակերպության պատվիրակությունը հայրենասիրության այսօրինակ
դասերով մեկ անգամ ևս ապացուցեց, որ ազգի հերոսներին մեծարելը ողջ
հայության պարտքն է, քանի որ նրանց ավանդած արժեքներով է կերտվում և
դիմագիծ ստանում հայի կերպարը:
Այս տարի օգոստոսի 14-ին Հայ Առաքելական
Սուրբ Եկեղեցին տոնում էր Ս. Մարիամ Աստվածածնի վերափոխման օրը, որը
ժողովրդի մեջ հայտնի է նաև Խաղողօրհնեք անունով: Այն Հայ Եկեղեցու հինգ
Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Խաղողօրհնեքի և մնացած բերքի օրհնման արարողությունը կատարվում է Սուրբ
Պատարագից հետո: Օշականում, Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Սուրբ պատարագին և Խաղողօրհնեքի արարողություններին մասնակցեցին ՀՀԿ Նոր Նորքի երիտասարդական կազմակերպության անդամները, ՀՀԿ Նոր Նորքի ՏԿ նախագահ, Նոր Նորք վարչական շրջանի
ղեկավար Մ.Գասպարյանի ուղեկցությամբ: Երիտասարդները կարմիր, կապույտ,
նարնջագույն շապիկներով էին, հիմնականում` Բազե - 2011 ճամբարի Նոր Նորքեցի
մասնակիցները:
Հրավիրվել էին նաև Հոլանդիայի "Գլաձոր" հայ ուսանողների
կազմակերպության անդամները: Հոլանդահայ երիտասարդներին մոտ 1 ամիս
հյուրընկալած ՀՀԿ Նոր Նորքի
ԵԿ-ն կազմակերպել էր նրանց հանգիստը, ազատ ժամանցը, ծանոթացրել էր
Հայաստանի պատմամշակութային կոթողներին, ազգային տոներին և վերջինը
Խաղողօրհնեքն էր: Սուրբ պատարագին և Խաղողօրհնեքին մասնակցելուց հետո Նոր Նորքեցիներն
ու Հոլանդահայերը իրենց հանգիստն անցկացրեցին Օշականի մի գողտրիկ
անկյունում: Ազգային երգը, պարը, խաղերը ամբողջ օրվա ընթացքում ապահովեցին
բարձր տրամադրություն: Բոլորին համակել էր ազգային ոգին: ՀՀԿ Նոր Նորքի
ԵԿ-ն հավատարիմ է մնում իր սկզբունքներին և իր ամենօրյա աշխատանքով
նպաստում է երիտասարդների հայեցի դաստիարակությանը, ազգային
ինքնագիտակցության բարձրացմանը, ազգային արժեքների կարևորմանը:
Անկախության նվաճումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակն է, մեր
դարավոր երազների մարմնացումը: Համայն հայության տոնը այս տարի առանձնակի
շուք և երանգ էր ստացել, քանի որ լրանում էր հայոց անկախության 20-ամյակը:
Այս առիթով Նոր Նորք
վարչական շրջան էր այցելել Ուկրաինայի Գոլոսեևսկի շրջանի
պատվիրակությունը: Համագործակցությունը 2 վարչական շրջանների միջև
ձևավորվել էր դեռևս 2010 թվականից և փոխադարձ այցելություններով վերածվել ազգա-մշակութային սերտ բարեկամության: Նոր Նորք
վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը ի դեմս Մելիք Գասպարյանի հյուրերին
դիմավորեց աղ ու հացով: Այնուհետև տոնական ընդունելությունը զարդարեցին
հայկական և ուկրաինական երգն ու պարը, որպես ազգերի եղբայրության
խորհրդանիշ: Այնուհետև ընդունելությունը շարունակվեց Նոր Նորք
վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակին կից նիստերի սրահում, որտեղ 2
վարչական շրջանի ղեկավարները քննարկեցին իրենց ղեկավարած կառույցի
աշխատանքները, նշեցին առանձնահատկություններն ու նմանությունները: Հատկապես
լուրջ քննարկման արժանացան Կիևի Գոլոսեևսկի շրջանում ապրող հայ համայնքի,
ինչպես նաև Հայաստանում ապրող ուկաինացի ժողովրդի համար ստեղծված ապրելու և
աշխատելու հնարավորությունները, իրավունքներն ու պարտականությունները:
Նմանօրինակ հանդիպումները առավել իրատեսական դաշտ են բերում առկա
խնդիրները, ուղիներ մշակում դրանք կարգավորելու և առաջընթացի քայլեր
կատարելու համար:
Այնուհետև հյուրերը փոխանակվեցին
հուշանվերներով իսկ հանդիպումը շարունակվեց Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135
դպրոցում, որը Կիևի Գոլոսեևսկի շրջանի թիվ 87 դպրոցի հետ դարձել է քույր
կրթօջախ: ՈՒկրաինայի պատվիրակությանը կրթօջախում դիմավորեցին մեծ
խանդավառությամբ: Աղ ու հացով հայկական շվիի ինքնատիպ հնչյուններով
հյուրերին ուղեկցեցին դպրոցի դահլիճ, որտեղ անկախության 20-ամյակի առթիվ
կազմակերպվել էր տոնական գեղեցիկ միջոցառում: Քահանայի օրհնությանը
հաջորդեց հոբելյանական հանդիսությունը, որտեղ 135 դպրոցի սաները
ներկայացրեցին հայ ժողովրդի անցած ուղին` հարստացնելով պատմական
իրողությունները պարային և երաժշտական կատարումներով: Ավարտին Գոլոսեևսկի
շրջանի 87 դպրոցի և Նոր Նորքի
135 դպրոցի տնօրենները համագործակցության հուշագիր ստորագրեցին և 2
կրթօջախների միջև ձևավորված բարեկամությունը տեղափոխվեց նաև իրավական դաշտ:
Հայ-ուկրաինական բարեկամության սահմանները այսպիսի համագործակցային
կենսական ծրագրերի շնորհիվ շարունակվում են ընդլայնվել, իսկ Նոր Նորքի և Գոլոսեևսկի միջև արդեն իսկ հաստատված բարեկամության ամուր կամուրջը այդ համագործակցության լավագույն դրսևորումներից է:
Նոր Նորքում արդեն երկրորդ շաբաթն է համաքաղաքային շաբաթօրյակի
շրջանակներում կազմակերպվում և պատշաճ կերպով իրականացվում են մաքրման և
բարեկարգման աշխատանքներ: Այս շաբաթ ևս վարչական շրջանի ղեկավար Մելիք
Գասպարյանի գլխավորությամբ շրջայցեր կազմակերպվեցին տարբեր բակեր և
պուրակներ: Հետևողական կերպով ուղղորդվեցին և վերահսկվեցին կատարվող
աշխատանքները: Համաքաղաքային շաբաթօրյակին
իրենց մասնակցություն էին բերել ինչպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի
աշխատակազմը, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներ,
մանկավարժներ և բնակիչներ:
Նոր Նորքում ընթացող համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցում էին նաև Նոր Նորքի փոքրիկ բնակիչները: Երևանը
բոլորինս է, լինենք մեծ թե փոքր պետք է գիտակցենք, որ մեր քաղաքը
յուրաքանչյուրիս ուշադրության և հոգատարության ներքո է միայն ծաղկելու և
գեղեցկանալու: Ուստի եկեք չլինենք անտարբեր և համախմբված կերպով մեր
նպաստը բերենք նորօրյա քաղաքի բարեկարգման աշխատանքներին:Ստեղծագործական խումբ
Մայիսի 21-ին` մայրաքաղաք Երևանում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում, Նոր Նորք
վարչական շրջանում հաջողությամբ կազմակերպվեցին և պատշաճ կերպով
իրականացվեցին մաքրման, կանաչ տարածքների և սիզամարգերի խնամքի տարբեր
աշխատանքներ: Յուրաքանչյուր օրվա պես առավոտյան 6:30-ից 8:30-ն ընկած ժամանակահատվածում արդեն լվացվել և մաքրվել էին փողոցները, սակայն աշխատանքային եռուզեռն այս անգամ համատարած էր: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը` ի դեմս Մելիք Գասպարյանի, վարչական շենքի բակից ուղևորվեցին դեպի Նոր Նորքի տարբեր զանգվածներ` հետևելու և անձամբ մասնակիցը դառնալու կատարվող աշխատանքներին:
"Լևոն
Ամիրխանյան" ընկերության կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի օգնությամբ
բակերից և ճանապարհի տարբեր հատվածներից հանվեցին շինարարական և կենցաղային
թափոնները, հարթեցվեց Դավիթ Բեկի պողոտային հարող տարածքը: Վարչական
շրջանի ղեկավարի անմիջական վերահսկողությամբ մաքրման աշխատանքներ
իրականացվեցին նաև ուսումնական հաստատությունների բակերում, հանգստի
գոտիներում: խնամքով մշակվեցին նորատունկ
ծառերը, կատարվեցին նաև խոտհնձման և ծառատնկման լայնածավալ աշխատանքներ:
Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաև համատիրություններն ու
բնակիչները: Չնայած եղանակային կտրուկ շրջադարձին` այնուամենայնիվ,
շաբաթօրյակը ընթացավ բնականոն հունով: "Արծիվ" հուշարձանի մոտ կատարվեցին
դեկորատիվ կանաչապատման աշխատանքներ, տնկվեցին ծաղիկներ: Մեր
մայրաքաղաքը զգում է յուրաքանչյուրիս սրտացավ վերաբերմունքի կարիքը, որը
պետք է արտահայտվի ոչ միայն այսօրինակ շաբաթօրյակների տեսքով, այլև`
ամենօրյա հոգատարությամբ:
Օգոստոսի 5-ին տասնյակ տարիներ անխնամ ու անբարեկարգ վիճակում գտնվելուց հետո Նոր Նորքի 2-րդ զանգվածում բնակիչների առջև իր դռները բացեց բարեկարգված ու խաղահրապարակներով կահավորված հերթական բակը:
...Օրը
տոնական էր ոգևորությունը մեծ: Բակը լի էր բազմաթիվ երեխաներով:
Բնակիչներն իրենց առաջին տպավորությունը կիսեցին Երևանի քաղաքապետի առաջին
տեղակալ Տարոն Մարգարյանի հետ: