Շնորհակալագրեր "Ավելի մաքուր Երևան" ծրագրի ակտիվ մասնակիցներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 22-ից օգոստոսի 24-ը կազմակերպված "Ավելի մաքուր Երևան" խորագրով ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների ներկայացուցիչները:
Վարչական շրջանի ղեկավարը շնորհավորելով պարգևատրվածներին՝ շնորհակալություն հայտնեց նախաձեռնության բոլոր մասնակցիներին:
<<
Ավելի մաքուր Երևան>> ծրագրով մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման հանգստի մի շարք կանաչապատ գոտիներ ու քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրեր: Նոր Նորքում նախաձեռնությունն իրականացվել է Սուրբ Սարգիս եկեղեցու և Հայորդաց տան հարակից անտառագոտում:
http://youtu.be/oRSrkGPKusw
Նկարները՝ այստեղ