Ուսուցչի օրվա առթիվ այցելություն Նոր Նորքի տարեց մանկավարժներին

Ուսուցչի օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժինների և ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչները միասին այցելեցին վարչական շրջանում բնակվող տարեց մանկավարժներին՝ շնորհավորելով, ծաղիկներ և հուշանվերներ հանձնելով նրանց:
Հաճելի այցելությունը արժևորված ու գնահատված լինելու զգացումով էր համակել մանկավարժներին: Հարազատ գործընկերների հետ հանդիպումը շատերին տեղափոխեց հիշողությունների գիրկը՝ ապրեցնելով հուզմունքի և ուրախության հրաշք րոպեներ:
"Կյանքում բոլոր լուսե մարդկանց Ուսուցիչ անունն են միշտ տվել"... "Հանճարն անգամ, ուսուցիչ է ունեցել"... Պատահական չէ, որ ուսուցչի մասնագիտական տոնը գիտակրթական մնայուն արժեքներ արարող հայերիս ամեն անգամ խոնարհումի ազնիվ զգացումով է համակում՝ վերստին առիթ տալով արժևորելու այն լուսավոր մարդկանց առաքելությունը, որոնց Ուսուցիչ ենք կոչում:
Շնորհավո՛ր տոնդ, հայ դպրության ջահակիր:

Նկարները՝ այստեղ