Նոր Նորքի Առաքելություն Հայաստան ՀԿ-ում նշվեց ՀՀ Անկախության տոնը

ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ Նոր Նորքի 7-րդ զանգվածում գործող "Առաքելություն Հայաստան" ՀԿ-ում տոնական տրամադրություն էր:
Կազմակերպությունը հյուրընկալել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և Նոր Նորք վարչական շրջանի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի ներկայացուցիչներին:
Հյուրերը շրջեցին կառույցում, ծանոթացան սոցիալապես անապահով խմբերի համար ստեղծված պայմաններին, առօրյային, ինչպես նաև ներկա եղան հասարակական կազմակերպության երգչախմբի մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Նկարները՝ այստեղ