Նորնորքցիները ևս կարող են մասնակցել ավելի լավ Երևանի կառուցմանը

Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների կառուցողական առաջարկներին ու հետաքրքիր գաղափարներին ընթացք տալու նպատակով Գայի արձանի հարևանությամբ տեղադրվեց "Ավելի լավ Երևան" առաջարկությունների տաղավար արկղը: Այժմ Նորնորքցիները ևս կարող են մասնակցել ավելի լավ Երևանի կառուցմանը. հղված յուրաքանչյուր առաջարկություն կքննարկվի համապատասխան ստորաբաժանումների մասնագետների կողմից:
Միասին կառուցենք մեր երազանքների Երևանը, նպաստենք մեր հինավուրց մայրաքաղաքի նորօրյա զարգացմանը:



Նկարները՝ այստեղ