Հիշատակի ցերեկույթ Նոր Նորքի հ. 106 հիմնական դպրոցում
Արցախյան ազատամարտի մասնակից, «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի մահվան 20-րդ տարելիցի առթիվ «Վարդանանց ասպետներ» հ.106 հիմնական դպրոցում կազմակերպվել էր հիշատակի
ցերեկույթ:
Հյուրերի
կազմում
էին
ազատամարտիկի
մայրը,
Երևանի
քաղաքապետարանի
աշխատակազմի
հանրակրթության
վարչության
պետ
Գայանե
Սողոմոնյանը,
Նոր
Նորք
վարչական
շրջանի
կրթության,
մշակույթի
և
սպորտի
բաժնի
ներկայացուցիչները,
ԵԿՄ
անդմաներ,
արվեստագետներ
և
այլ
հյուրեր:
Միջոցառման
ընթացքում
դպրոցի
աշակերտները
ներկայացրեցին
Ռաֆայել
Սիմոնյանի
անցած
մարտական
ուղին:
Նահատակվելով
մեր
ազատամարտիկները
մարմին
տվեցին
հայոց
դարավոր
երազանքներին.
ազատ
ու
անկախ
Հայաստանն
այսօր
22 տարեկան
է,
և
անկախության
սերունդն
իր
ուսերին
մեծ
առաքելություն
ունի՝
արդարացնել
մեր
հերոսների
հավատամքը՝
կառուցել
հզոր,
ծաղկող
ու
զարգացող
երկիր:
Միջոցառումն
ուղեկցվեց
ազգային,
հայրենասիրական
երգ
ու
պարով,
որոնց
սիրով
միացան
նաև
սիրված
երգիչներ
Արսեն
Գրիգորյանն
ու
Դավիթ
Ամալյանը:
Միջոցառման
ավարտին
բոլոր
ազատամարտիկների
մայրերի
անունից
իր
մաղթանքն
աշակերտներին
ուղղեց
նաև
Արաքսյա
մայրիկը՝
հորդորելով
ազնիվ
ժառանգորդը
լինել
մեր
երկրի
ու
նրա
ապագայի
կառուցմանն
անմնացորդ
ուղղել
մեր
բոլոր
ջանքերը: