Նոր Նորք վարչական շրջանում մեծ շուքով նշվեց Համբարձման տոնը, որը հայտնի է
նաև «Վիճակ» կամ «Ջանգյուլում» անվանումներով: Այս առումով Նոր Նորք
վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու ծխական խորհրդի նախաձեռնությամբ,
որի կազմը համալրում է նաև վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը
կազմակերպվել էր ուշագրավ միջոցառում: Այն իր շուրջն էր համախմբել Նոր
Նորքի նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական ուսումնական
հաստատությունների սաներին:
Տոնը մեկնարկեց կավճանկար մրցույթով, որի
մասնակիցները վարչական շրջանի փոքրիկ ներկայացուցիչներն էին: Այնուհետև Նոր
Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերի ուղեկցությամբ հավատացյալների
թափորն ուղևորվեց եկեղեցու հարակից լանջը, որտեղ իրականացվեց միջոցառման
բուն արարողությունը: Ծաղկեպսակներով և տոնին հատուկ զգեստներով Նոր
Նորք վարչական շրջանի պատանիներն ու աղջիկները բեմականացրեցին Համբարձման
խորհուրդը, որն ուղեկցվեց հայկական ժողովրդական պարերով և երաժշտական
կատարումներով:
Մայիսի 9-ին` հաղթանակի և խաղաղության
տոնի առթիվ, Նոր Նորքի վետերանների խորհուրդը ավանդույթի համաձայն վարչական շրջանի ղեկավար
Մելիք Գասպարյանի առաջնորդությամբ ուղևորվեց
Հաղթանակ զբոսայգի` ծաղկեպսակ դնելու երկրորդ աշխարհամարտի մարտադաշտում և Շուշիի ազատագրման
պայքարում իրենց կյանքը ներդրած հայորդիների հիշատակին: Ամենամյա բնույթ կրող արարողությունը
այս տարի սկիզբ առավ Արծիվ հուշարձանի պուրակից, որտեղ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը
Մելիք Գասպարյանի գլխավորությամբ, ծաղկեպսակ դրեց և հարգանքի տուրք մատուցեց հայ զինվորների
և զորավարների հիշատակին: Այնուհետև Նոր Նորքի վետերանների հետ միասին Նոր Նորք վարչական
շրջանի կողմից հաղթանակի 67-րդ տարեդարձի առթիվ ծաղկեպսակ դրվեց հիշատակի հուշաքարին, որպես
գնահատանքիև արժևորման առհավատչյա: Նոր Նորքի ներկայացուցիչները գլուխ խոնարհեցին այն բազմահազար
հայորդիների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն այսօրվա խաղաղության:
Մայիսյան մեծագույն հաղթանակներով
կերտվեցին խաղաղության այն ամուր հենասյուները, որոնց վրա խոյանում են ազատ, անկախ,
զարգացման և շենացման ուղիով քայլող երկրի հիմքերը: Հաղթանակ, որը շատերի համար կյանքի
գին արժեցավ:
Ամեն տարի յուրաքանչյուրս առիթ
ենք ունենում գնահատելու և վերաիմաստավորելու մեր պատմական հաղթանակները, որոնք միասնության
ու համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության դրսևորման արդյունք են: Նոր
Նորք վարչական շրջանի վետերանների խորհուրդը, անցնելով պատերազմի պարունակներով, այսօր
վաստակած խաղաղությունն ու ազատությունը վեր է դասում ամեն ինչից: Հիշատակի հարգանքի
նման արարողությունները, որոնք կազմակերպվում են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար
Մելիք Գասպարյանի օժանդակության և մշտական հոգածության արդյունքում հայրենիքի պաշտպաններին
ուղղված անկեղծ գնահատականներից են:
Մայիսյան հաղթանակների առթիվ
Նոր Նորք վարչական շրջանում սկիզբ առած ռազմահայրենասիրական միջոցառումները շարունակական
ընթացք կունենան նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում
` նոր սերնդին հաղորդակից դարձնելով մեր պատմական հաղթանակներին և նվաճումներին:
Պարզվում է, որ Նոր Նորքի
բարձունքում գտնվող Գայի բրոնզաձույլ ձիարձանն աշխարհում ամենամեծն է ու
ամենաբարձրը` հենված 2 ոտքի վրա: Այդ մասին անգամ մասնագետները չեն խոսում,
մինչդեռ այն բացառիկ աշխատանք է: Գայի արձանը կշռում է 30 տոննա,
պատվանդանի հետ միասին` ունի 12.5 մետր բարձրություն: Այս վիթխարի
աշխատանքը հեղինակել է քանդակագործ Սուրեն Նազարյանը՝ 1974-75 թվականներին:
Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ՝ Կիեւից: Նրանցից է
Վիտալի Լիխովիդսկին, ով 37 տարի անց դարձյալ Հայաստանում է եւ առանձնակի
ջերմությամբ է հիշում այդ տարիներն ու այդ աննախադեպ աշխատանքը:
"Մոսկովյան ու լենինգրադյան
ձուլման գործարանները հրաժարվել էին ձուլվել Երեւանում քանդակած հսկա
ձիարձանը: Ես` իմ խմբով, ստանձնեցի այդ պատասխանատվությունը, ու մենք եկանք
Երեւան: Երկու ընկերներն արդեն չկան, մեզ հետ չէ նաեւ արձանի
քանդակագործը, բայց երազանքս էր` դարձյալ գալ Երեւան ու տեսնել Գայի
արձանը",- ասաց Վիտալի Լիխովիդսկին։
Հաճախ ժամադրվելու համար միայն
"Գայի արձան" ասելը բավարար է: Գայի արձանի տեղը գիտեն բոլորը, Գայի մասին`
գրեթե ոչ ոք: Ռազմական ճանաչված գործիչ Հայկ Բժշկյանը, լինելով հայ
կամավորական շարժման մեջ, մասնակցել է Էրզրումի, Մուշի կռիվներին: Իսկ Գայ
մականունը, որը "հայ" բառի ռուսերեն տառադարձումն է, Հայկ Բժշկյանը ստացել է
Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի տարինեին: Նրա հրամանատարությամբ
գործող դիվիզիան տարած հաղթանակների եւ բարձր կարգապահության համար կոչվել է
"Երկաթե դիվիզիա": Անհատի պաշտամունքի տարիներին, սակայն, մտավորականներին
զուգահեռ` գլխատվում են նաեւ ռազմական այն գործիչները, ում շնորհիվ
կայացել էր երկիրը: 1937-ին անհիմն բռնադատվում եւ մեկ տարի անց
գնդակահարվում է նաեւ Գայը:
Տարիներ անց նրա հիշատակին կանգնեցվում է հուշարձան՝ Ուլյանովսկում, նաեւ՝ Երեւանում:
"Բացումը 1978 թվականին էր, բայց
դրանից առաջ` շուրջ կես տարի, արձանը ուկրաինական տեխնոլոգիայով ձուլել
էինք: Այս տարիներին ես արձագանքների էի սպասում, որովհետեւ աշխարհում նման
ձիարձան չկա, մինչդեռ դրա մասին ոչ միայն հայ ժողովուրդը չգիտի, այլեւ
մասնագետներն են լռում",- ասաց ձուլող-վարպետ Վիտալի Լիխովիդսկին։
Քանդակագործ Գագիկ Ղազարյանը խոստովանում է` բրոնզաձույլ այս հուշարձանի եզակիությունն իր համար էլ բացահայտում է. "Երեւանում,
Հայաստանում դրված մեր քանդակների մասին որեւէ մենագրություն չկա, որտեղ
բացահայտվի պարամետրերը, հեղինակը, որ թվականին, որտեղ է դրվել":
Ձիարձանը քանդակելու
հնարավորությունը Սուրեն Նազարյանը մրցույթով էր շահել: Քանդակագործի այրին
հիշում է` ինչպես թղթե գծանկարն իրականություն դարձավ: Այսօր արդեն
հուշարձանի հարակից պուրակը Սուրեն Նազարյանի անունով է:
Մի քանի օրից ուկրաինացի
վարպետ-ձուլողը կվերադառնա Կիեւ` Երեւանում թողնելով իր համար այնքան
հարազատ ու արժեքավոր այս աշխատանքը` երազելով, որ մի օր ժողովուրդն այն
կգնահատի, իսկ աշխարհը` կճանաչի:
Իշխող կուսակցության ղեկավարը ապրիլի 23-ին հանդիպել է Նոր Նորքի
ընտրողների հետ: Սերժ Սարգսյանը ասել է, որ ժամանակն է հավատալու և փոխելու
այն, ինչ ուզում ենք և կարող ենք: Ըստ նրա՝ այս ընտրություններով կարող
ենք ընդառաջ գնալ քաղաքական մշակույթի այն որակներին, որոնք վստահաբար
իշխելու են վաղվա Հայաստանում: ՀՀԿ Նոր Նորքի ընտրատարածքը սատարում է
մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սամվել ֆարմանյանին: -Ժամանակն է
փոխել Հայաստանի քաղաքական կյանքի մթնոլորտը մայրաքաղաքի ամենամեծ և
ամենաերիտասարդ համայնքում,- հայտարարեց Հայաստանի իշխող կուսակցության
առաջնորդը,-Նոր նորքում միախառնվել է հայ ժողովրդի մշակութային
հատկությունն ու ժառանգությունը, միաժամանակ այս համայնքը ամենամիասնականն է
և մշտապես դրական դեր է ունեցել Երևանի ամենատարբեր հիմնախնդիրների
լուծման հարցում:
Հայաստանում դրական մթնոլորտ և համաձայնության քաղաքական մշակույթ հաստատելու հարցում հանրապետականը չունի այլընտրանք: Կուսակցության
առաջնորդի խոսքով՝ վերջին տարիներին հաջողվել է մեղմել քաղաքական
պառակտվածությունը երկրում և գալիք ընտրությունները կառավարող
կուսակցությունում դիտարկում են հենց այս համատեքստում: Սերժ Սարգսյանը
հայտարարեց, որ կուսակցությունը շարունակելու է հավատարիմ մնալ վարած
քաղաքականությանը՝ համագործակցության եզրեր փնտրելով և ներգրավվելով
քաղաքական ամենատարբեր միավորների, որոնց համար առաջնայինը երկրի զարգացման
նպատակն է: Նոր Նորքում Սերժ Սարգսյանը խոսեց նաև տնտեսության
զարգացման խնդիրներից՝ ընդգծելով, որ գործառուների համար առավելագույնս
կպարզեցվի հարկային վարչարարությունը: Հանրապետականը կուսակցության առաջնորդի խոսքով՝ միասնական կհաղթահարվեն բոլոր խոչընդոտները և կկառուցեն ավելի լավ Հայաստան: Լրատվության աղբյուրը՝ Հ1 "Հայլուր" http://youtu.be/yt843h-__Js
Ապրիլի 16-ին Նոր Նորք վարչական շրջանի վետերանների խորհուրդը կազմակերպեց
իր հերթական հաշվետու համաժողովը: Երկու տարին մեկ իրականացվող կոնֆերանսը յուրօրինակ
հաշվետվություն է այդ ժամանակահատվածում կատարված աշխատանքների և տարաբնույթ միջոցառումների վերաբերյալ: Այս տարի 12-րդ համագումարն անկացվեց Նոր Նորքի վարչական շենքի դահլիճում, որտեղ նախքան կոնֆերանսի մեկնարկը, մշակութային
ողջույնով վետերաններին ներկայացան Նոր Նորքի մշակույթի կենտրոնի սաները: Պարային և
երաժշտական կատարումներով գեղարվեստական խմբերը ոչ միայն հաճելի պահեր պարգևեցին ներկաներին,
այլև ազգային, ժողովրդական մշակույթի ոգին տարածեցին դահլիճում:
Նոր Նորքի վետերաններին ողջունեց նաև վարչական շրջանի ղեկավար Մելքի
Գասպարյանը՝ ազդարարելով հաշվետու կոնֆերանսի մեկնարկը:
Վետերանների խորհուրդը ոչ միայն ներկայացրեց վերջին տարիների ընթացքում
կատարած աշխատանքների հաշվետվությունը, այլև կազմակերպեց խորհրդի նախագահի ընտրություն:
Քվերակության արդյունքների համաձայն Նոր Նորքի վետերանների խորհրդի նախագահ Նելլի Դադալյանըվերընտրվեց իր իսկ պաշտոնում:
Վետերանների խորհրդի ամփոփիչ կոնֆերանսում ի մի բերվեցին նաևառաջիկա անելիքներն ու հետագա
ծրագրերը:
Հայ տպագրության 500-ամյաժառանգությանշնորհիվՀայաստանի 12-րդմայրաքաղաքԵրևանը 2012թվականինդարձավգրքիհամաշխարհային 12-րդմայրաքաղաք:Այս հեղինակավոր տիտղոսը կրելը մեծ խորհուրդ ունի
հայերիս կյանքում, քանի որ գրքի հանդեպ մեծ սեր և նվիրում
ունեցող մեր ազգը այդ սիրով է դարեր անցել:
Այս առումով Երևանում օրեր շարունակ
կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Ապրիլի 22-ին Նոր Նորք վարչական շրջանում մշակութային
միջոցառումների իսկական հրավառություն էր: Բոլոր դպրոցներում, մշակութային և
գրական օջախներում գրքի տոնը առանձնակի հնչեղություն էր ստացել: ՈՒշագրավ էր հատկապես
Նոր Նորքի կենտրոնական գրադարանում կազմակերպված միջոցառումը, որն իր շուրջն էր համախմբել
ինչպես ստեղծագործող, այնպես էլ ընթերցասեր հանրությանը: Գրադարանի հյուրն էր նաև Արցախի
ժողովրդական արտիստուհի, “Ոսկե ձայն” Կարինե Առուստամյանը, ով իր գեղեցիկ երաժշտական
կատարմամբ ամբողջացրեց օրվա տոնական տրամադրությունը:
Նոր Նորքի գրադարանը հյուրընկալել
էր ստեղծագործող և գիրք գրող իր բարեկամներին, ովքեր մանուկ սերնդին ներայացրեցին գրքի
դերն ու նշանակությունը, խոսեցին վերջին շրջանում հրատարակված իրենց ստեղծագործությունների
մասին:
Նոր Նորք վարչական շրջանում մեծ
հնչեղություն ստացած գրքի տոնը առանձնահատուկ շուքով նշվեց նաև Տիգրան մեծ հրապարկում:
Այստեղ տոնական ինքնատիպ ծրագրով էին ներկայանում Նոր Նորքի մշակույթի կենտրոնի գեղարվեստական
խմբերը: Գրքի տոնի առթիվ բեմադրվել էր գեղեցիկ թատերական ներկայացում մշակույթի
կենտրոնի թատերական խմբի սաների մասնակցությամբ:
Նոր Նորքի մշակույթի կենտրոնի տոնական
միջոցառումը ուղեկցվեց ոչ միայն գրքի մեծարմանը ուղղված պարային և երաժշտական կատարումներով
այլև նկարչական աշխատանքների ցուցահանդեսով, որտեղ թեման կրկին գիրքն էր մանուկների աչքերով:
Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի
կենտրոնը երկար էր պատրաստվել գրքի տոնին, այստեղ երեխաները ոչ միայն գեղագիտական դաստիարակություն
են ստանում, այլև հաղորդակցվում են ազգային մտավոր արժեքներին:
Գրքի տոնը Նոր Նորք վարչական շրջանում
ազդարարվեց տարաբնույթ միջոցառումների մի շղթայով, որոնք դեռ շարունակական ընթացք կունենան:
Գիրքըմարդուն մղում էկատարելության: Բանականության այս
մշակը լույսի արահետներ է բացում կյանքի խառնարանում՝հարստացնելով մեր հոգին
և միտքը:
Հավետ փառք և խոնարհում քեզ, Նորին
Մեծություն գիրք: