ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Նոր Նորք վարչական շրջանում մեծ շուքով նշվեց Համբարձման տոնը, որը հայտնի է նաև «Վիճակ» կամ «Ջանգյուլում» անվանումներով: Այս առումով Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու ծխական խորհրդի նախաձեռնությամբ, որի կազմը համալրում է նաև վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը կազմակերպվել էր ուշագրավ միջոցառում: Այն իր շուրջն էր համախմբել Նոր Նորքի նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների սաներին:
Տոնը մեկնարկեց կավճանկար մրցույթով, որի մասնակիցները վարչական շրջանի փոքրիկ ներկայացուցիչներն էին: Այնուհետև Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերի ուղեկցությամբ հավատացյալների թափորն ուղևորվեց եկեղեցու հարակից լանջը, որտեղ իրականացվեց միջոցառման բուն արարողությունը:
Ծաղկեպսակներով և տոնին հատուկ զգեստներով Նոր Նորք վարչական շրջանի պատանիներն ու աղջիկները բեմականացրեցին Համբարձման խորհուրդը, որն ուղեկցվեց հայկական ժողովրդական պարերով և երաժշտական կատարումներով:

197 դպրոց



Կավճանկար մրցույթ




Մայր աթոռ Սբ. Էջմիածնի Նոր Նորքի հայորդաց տուն



142 դպրոց